politics

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ

Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:

Hetq

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ:

Hetq

Քարոզարշավից մեկ օր առաջ բաեգործական միջոցառում է կազմակերպվել. հաղորդում է ներկայացվել  դատախազություն

Հոկտեմբերի 21-ին Խոյ համայնքի Դողս գյուղում, որտեղ ևս անցկացվում են Վաղարշապատի ընտրությունները՝ համայնքների խոշորացման հետևանքով, կազմակերպվել է բարեգործական միջոցառում, որի կապակցությամբ «Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել  Գլխավոր դատախազությանը։ Այս մասին ասված է «Ականատես»-ի տարածած հաղորդագրության մեջ: -Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ միջոցառումը կազմակերպվել է բարերար Ռուբեն Մանուկյանի կողմից, ով Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիկ Յայլոյանի ընկերն է։ Միջոցառումն անցկացվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ և ներկայացվել է որպես Ռ․ Մանուկյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես։ -Միջոցառման ընթացքում տեղի է […] The post Քարոզարշավից մեկ օր առաջ բաեգործական միջոցառում է կազմակերպվել. հաղորդում է ներկայացվել  դատախազություն appeared first on CIVILNET.

CivilNet

Փաշինյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության:

Hetq

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիները․ Կաթողիկոս

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիները․ Կաթողիկոս

A1plus

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղարին

Անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։

Hetq

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Հայաստանի իշխող կուսակցության սեքսիզմի խնդիրը

Տիգրան Գրիգորյան և Տաթև Ղազարյան  2025-ի սեպտեմբերի 8-ին Հայաստանի քաղաքական խոսույթը հասավ նոր ցածրակետի, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցւոմ անձնական և սեքսիստական հարձակում գործեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի վրա։ Ավելի վաղ՝ Բաքվում պահվող հայ գերիների թեմային նվիրված Թովմասյանի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը ռեպլիկ էր թողել՝ լրագրողներին հորդորելով Թովմասյանին հարցնել, թե ինչու նա չի ներկայանում խորհրդարանի նիստերին։ Թովմասյանն ավելի ուշ նամակով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովհաննիսյանին մեղադրելով իր խորհրդարանական աշխատանքը խոչընդոտելու և լրագրողների իրավունքները խախտելու մեջ։ Նա նաև պահանջել է, որ Հովհաննիսյանը ամեն օր թմրամիջոցների թեստ հանձնի՝ խորհրդարան մուտք գործելուց առաջ։ Սեպտեմբերի 8-ին […] The post Հայաստանի իշխող կուսակցության սեքսիզմի խնդիրը appeared first on CIVILNET.

CivilNet

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել

Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ. Թաթոյան

Hetq

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq

Մեծ պատիվ է ընկերանալ երկու մեծ առաջնորդներ՝ Ալիևի և Փաշինյանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ընկերանալը։ Այս մասին նա գրել է Truth-ում։ «Մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի հետ և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ օրը նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։ The post Մեծ պատիվ է ընկերանալ երկու մեծ առաջնորդներ՝ Ալիևի և Փաշինյանի հետ․ Թրամփ appeared first on CIVILNET.

CivilNet

Փաշինյանը տրամաբանական է համարում, որ «Թրամփի ուղու» հատվածը պետք է սահմանազատվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական է համարել, որ այն հատվածներում, որով պետք է անցնի «Թրամփի ուղին»՝ սահմանագծում և սահմանազատում տեղի ունենա։ Միևնույն ժամանակ վարչապետը շեշտեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և սահմանազատման ընդհանուր գործընթացները միմյանց հետ «խորը փոխկապակցվածություն» չունեն։ «Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պիտի սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում նախ սահմանազատում և սահմանագծում տեղի ունենա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։ Վարչապետը հերքեց այն տեսակետը, թե կոմունիկացիաների բացումը պայմանավորում է սահմանազատման ընդհանուր գործընթացի շարունակությունը՝ նշելով, որ երկու հարցերով զբաղվող հանձնաժողովները կշարունակեն իրենց աշխատանքը։ Ըստ նրա՝ գործընթացների միջև կապը կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ […] The post Փաշինյանը տրամաբանական է համարում, որ «Թրամփի ուղու» հատվածը պետք է սահմանազատվի appeared first on CIVILNET.

CivilNet

«Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան

«2019-ին «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել»:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է 2019-ին նման հայտարարություն արել, այն պայմանավորելով ժամանակին Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելով։ Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունն արել է, «որովհետև հայրենասեր» է եղել։ Նա ընդգծել է, որ իր հայրենասիրության աստիճանը չի փոխվել. «Այժմ ոչ ավելի, ոչ էլ պակաս հայրենասեր եմ, այլ նույնքան հայրենասեր եմ»։ Ըստ Փաշինյանի, այս «աղաղակող հակասության» պատճառը հայրենասիրության ընկալման մոդելն է։  «Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հայրենասիրության մոդելով, 2019-ին հայրենասեր էի Հայաստանում առկա […] The post «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

Վարչապետն այցելել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես

Ցուցահանդեսը բացվել է ՀՀ անկախության տոնին՝ Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Hetq

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։

Hetq

Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները և  անընդունելի համարել այս երևույթը։  Վեհափառ Հայրապետը հանձնարարել է ներկայում մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանին՝ «իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցէ քաղաքական ու պետական պատասխանատուներուն եւ նոյնիսկ վարչապետին»։ Հայտարարության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ «կարելի փութով պետութիւն֊եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ», քանի որ «մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»։ The post Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները appeared first on CIVILNET.

CivilNet

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Լեհաստանի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրում ռուսական ԱԹՍ-ների ներխուժման պատճառով

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ կառավարության արտակարգ նիստ է հրավիրում՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հարձակման ընթացքում Լեհաստանի օդային տարածքի բազմակի խախտումների պատճառով։  Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ռուսական հարվածների ընթացքում անօդաչուները բազմիցս խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ «Զինատեսակներ են կիրառվել, իրականացվում են գործողություններ՝ խոցված թիրախները հայտնաբերելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները մոբիլիզացվել են օդային տարածքի անվտանգության ապահովման համար, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանությունն ու ռադարային հետախուզական համակարգերը բերվել են բարձրագույն պատրաստվածության։ Լեհաստանի ոստիկանության տվյալներով՝ Բելառուսի սահմանի մոտ գտնվող Չոսնուվկա գյուղի դաշտում հայտնաբերվել է խոցված […] The post Լեհաստանի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրում ռուսական ԱԹՍ-ների ներխուժման պատճառով appeared first on CIVILNET.

CivilNet

Իշխանությունների ներկայացրած մեղադրանքը ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը և օրենքներին. ՀԱԿ

Նիկոլ Փաշինյանի վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնել կամ թուլացնելն է, եւ բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելը. ՀԱԿ

Hetq

Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական պալատը 

Թբիլիսիում շաբաթ օրը երեկոյան բախումներ են սկսվել, երբ ընդդիմադիր ցուցարարների մի խումբ կոտրել է դարպասները և ներխուժել նախագահական նստավայրի բակ։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ փորձելով դուրս մղել ներխուժածներին։ Ցուցարարները դեպքի վայրում բարիկադներ են սարքել։ Բողոքի ալիքը սկսվել է տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» հաղթանակի մասին՝ ընդգծելով, որ կուսակցությունը բոլոր քաղաքներում և գյուղերում հավաքել է ավելի քան 70 տոկոս ձայն։  Սակայն ընդդիմադիրների մեծ մասը բոյկոտել է ընտրությունները՝ պնդելով, որ իշխանությունների ճնշումների պայմաններում դրանք արդեն իսկ կորցրել էին իմաստը։ Ընտրություններին չեն մասնակցել նաև միջազգային դիտորդներ և հեղինակավոր տեղական կազմակերպություններ։ Ընդդիմադիր դաշտում […] The post Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական պալատը  appeared first on CIVILNET.

CivilNet

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան: Նման հայտրարություն նա արել է ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:  «Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը»,–ասաց Փաշինյանը: Նա կարծում է, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել: «Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս […] The post ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

Վարչապետն այցելել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես (տեսանյութ)

Վարչապետն այցելել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես

A1plus

Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը

Ֆրանսիայի գլխավորությամբ վեց երկիր ճանաչել է Պաղեստին պետությունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած բարձր մակարդակի գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։ Ֆրանսիան, որը գագաթնաժողովն անցկացրել է Սաուդյան Արաբիայի հետ համատեղ, հայտարարել է Պաղեստինը պետություն ճանաչելու իր որոշման մասին։ Նույնպիսի հայտարարությամբ են հանդես եկել նաև Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Մոնակոն։ «Այսօր ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինի պետությունը», – ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի, Կանադայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները, որոնք Պաղեստինի ճանաչման մասին պաշտոնապես հայտարարել էին մեկ օր առաջ։ Այս հայտարարությամբ վերոնշյալ երկրները միանում են ՄԱԿ-ի 193 անդամ […] The post Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը appeared first on CIVILNET.

CivilNet

Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին։ Վերջինս նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությունում զբաղեցնում էր զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Լըկորնյուն 39 տարեկան է, Մակրոնի համախոհներից մեկը։

Hetq

Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է․ վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առիթով

A1plus

«Կալանավոր ա, բայց Բագրատ Սրբազան ա». վիճաբանություն դատարանում «պարոն Գալստանյան» դիմելաձևի պատճառով

«Ակնհայտ է, որ քաղաքական հաշվեհադար է իրականացվում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ»- նշեց պաշտպանը։

Hetq

Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՞․ խաղաղություն Ադրբեջանի հետ, Փաշինյանի քննադատություն և ընտրություններ․Խաչատուրյան․ RTVI (տեսանյութ)

Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՞․ խաղաղություն Ադրբեջանի հետ, Փաշինյանի քննադատություն և ընտրություններ․Խաչատուրյան․ RTVI

A1plus

51 հոգանոց քննչական խումբը 80 օրում մեկ գործողություն է արել․ Կարապետյանի փաստաբաններ 

Գևորգ Թոսունյան Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները նրա դեմ հարուցված քրեական գործը որակում են քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ մեղադրանքներն անհեթեթ են, իսկ քննությունը ձգձգվում է առանց որևէ գործողության։  Այսօր հրավիրված ասուլիսին փաստաբան Արմեն Ֆերոյանն ասաց, որ Սամվել Կարապետյանի՝ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ մեղադրանքը զուրկ է որևէ հիմքից։ Նա նշեց, որ իրենք ներգրավել են լեզվաբան պրոֆեսորների, որոնք տվել են համալիր փորձագիտական եզրակացություն։  Հունիսի 17-ին գործարար, Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու՝ հայտարարելով, որ եթե քաղաքական ուժերը չեն կարողանում, «մենք մեր ձևով կանենք»։ Կոչից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնալից գրառումներ արեց Ֆեյսբուքի իր էջում, […] The post 51 հոգանոց քննչական խումբը 80 օրում մեկ գործողություն է արել․ Կարապետյանի փաստաբաններ  appeared first on CIVILNET.

CivilNet

Առայժմ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային ձևաչափ չկա․ Արարատ Միրզոյանը՝ «Թրամփի ուղու» մասին

«Թրամփի ուղու» շուրջ հետագա աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, իսկ Ադրբեջանի հետ աշխատանքային ձևաչափ առայժմ չկա։ Լրագրողների այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Լրագրողի հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվելու աշխատանքները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասների շուրջ, մասնավորապես Ադրբեջանի հետ, ԱԳ նախարարը նախ պատասխանել է. «Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով»։ Ճշտող հարցին, թե ինչ ձևաչափով է աշխատանքը տարվում ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը պարզաբանել է. «Առայժմ որևէ այդպիսի բան չկա, ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում»։ Նա վերահաստատել է փաստաթղթում ամրագրված սկզբունքները, որոնց համաձայն՝ […] The post Առայժմ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային ձևաչափ չկա․ Արարատ Միրզոյանը՝ «Թրամփի ուղու» մասին appeared first on CIVILNET.

CivilNet

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:

Hetq

Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Սպասվում է, որ հիմնական պայքարը կծավալվի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» ու Հայրենասիրական դաշինքի միջև, որը դեմ է եվրոինտեգրմանը։ Վերջինս գլխավորում է նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։

Hetq

Արևմուտքի հետ անհնար է քաղաքական համագործակցությունը առանց անվտանգային բաղադրիչի

Հավաքական Արևմուտքում մտածում են մեր տարածաշրջանում ավելի հստակ քաղաքականության մասին՝ չնայած գործիքակակազմի բացակայությանը, նշում է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։ Այդ փոփոխությունը, ըստ նրա, պայմանավորված է 2020-2022թթ. պատերազմներով։ Մելիքսեթյանն անդրադառնում է Հայաստան-Թուրքիա խնդիրներին՝ նշելով, որ թուրքական կողմում կարծես մանրամասն պատկերացումներ չկան Կովկասի մասին։  The post Արևմուտքի հետ անհնար է քաղաքական համագործակցությունը առանց անվտանգային բաղադրիչի appeared first on CIVILNET.

CivilNet

Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որը օրերս է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին կվերադառնա Հայաստան։ Իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, անդրադարձել է Երևանի քրեական դատարանի վճռին՝ նշելով, թե դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ իր մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։  «Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։ 7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7,5 տարի […] The post Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է․ Դավիթ Համբարձումյան appeared first on CIVILNET.

CivilNet

Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը։

Hetq

Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Hetq

Եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները պետք է արժանանան ուշադրության և դիմադրության․ փաստաբան

Եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները պետք է արժանանան ուշադրության և դիմադրության

A1plus

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Հրայր սարկավագի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը

Ըստ պաշտպանների՝ սա քաղաքական գործ է, և վարչապետի հրահանգները անմիջականորեն կատարող հանրային մեղադրողների կողմից ցանկացած առաջարկ, միջնորդություն, ցանկացած գործողություն դատավորի կողմից անվերապահորեն ընդունվում է, ուստի նա պետք է ինքնաբացարկ հայտնի։

Hetq

ՀԲԸՄ-ն մտահոգություն է հայտնում պետության և եկեղեցու միջև սրվող իրավիճակի կապակցությամբ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայաստանում զարգացող իրադարձությունների, մասնավորապես՝ պետության և Հայ առաքելական եեղեցու միջև սրվող իրավիճակի առնչությամբ։ Հայտարարությունում ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը նշել է, որ պետությունը և եկեղեցին, հայկական սփյուռքի հետ միասին, կազմում են հայ ժողովրդի գոյության երեք հիմնասյուները։ Կազմակերպությունը կոչ է արել զսպվածության և ազգային միասնության պահպանման՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դրա ժողովրդավարական գործընթացները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, կանոնները և ընթացակարգերը, որը «ավելի քան 1700 տարի եղել է հայկական ինքնության անսասան հենասյունը»։ «Ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն՝ իր առաքելությունը իրականացնելու […] The post ՀԲԸՄ-ն մտահոգություն է հայտնում պետության և եկեղեցու միջև սրվող իրավիճակի կապակցությամբ appeared first on CIVILNET.

CivilNet

Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններում

Քվեաթերթիկների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո Բաբիշի կենտրոնամետ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) շարժումը հավաքում է ձայների 34,69%-ը ու 200 մանդատ ունեցող խորհրդարանում կարող է ստանալ 80 պատգամավորական մանդատ։

Hetq

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի և առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել և ներկայացնել հաստատման։

Hetq

ՔԿ-ն վարույթ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ ձայնագրության հիման վրա

Հոկտեմբերի 17-ին Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Իշխանական լրատվամիջոցները տարածել էին 2023-ի հոկտեմբերի հեռախոսազանգի ձայնագրություն։ Ձայնագրության մեջ Աղան աբեղա Երնջակյանն ասում է, որ Գարեգին Երկրորդն իրեն ստիպել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի։ Վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակը հարցում էր արել և ՆԳՆ-ից տեղեկացել, որ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ […] The post ՔԿ-ն վարույթ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ ձայնագրության հիման վրա appeared first on CIVILNET.

CivilNet

Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մենք մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք. վարչապետ (տեսանյութ)

Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մենք մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք. վարչապետ

A1plus

35 տարիների, իրականությունից կտրված հարցադրումների ու քաղաքական «պայքարի» ֆիասկոն՝ հակացուցված ուղեցույց այսօրվա անելիքին

Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պայմաններում, Հայաստանին մնացած միակ և ցավոք արդեն փոքր հնարավորությունը նշված գոյութենական սպառնալիքի առկայության վերջապես խորը գիտակցումն ու համապատասխան համալիր ռազմավարության մշակումն ու կիրառումն է:

Hetq

Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։

Hetq

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազան գրավելու համար

Իսրայելական զորքերը ցամաքային գործողություն են սկսել Գազայում, որի նպատակն է վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, հաղորդում է Axios-ը։ Հաղորդվում է, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Գազա քաղաքի վրա: Կարճ ժամանակ անց, ըստ պաղեստինյան լրատվամիջոցների, իսրայելական տանկերը մտել են քաղաք:   Սեպտեմբերի 16-ի առավոտյան գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը «երկաթե բռունցքով» հարվածում է Գազայի հատվածի «ահաբեկչական ենթակառուցվածքներին»: «Գազան այրվում է», – գրել է Կացը X-ի միկրոբլոգում: «Իսրայելի պաշտպանության ուժերը քաջաբար պայքարում են՝ պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Մենք չենք հանձնվի […] The post Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազան գրավելու համար appeared first on CIVILNET.

CivilNet

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025-ի հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կառավարությունից։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը […] The post Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը appeared first on CIVILNET.

CivilNet

Լրագրողը քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրում է հարձակման մեջ, վերջինս հերքում է

Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։ Ավետիք Բաբայանն էլ ասում է, որ լրագրողին չի ճանաչում ու նրա հետ երբևէ չի շփվել։ Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում էր արել քաղաքապետարանի տեսուչների կողմից մի կնոջ սխալ տուգանելու դեպքի վերաբերյալ՝ քննադատելով կառույցի աշխատանքը։ Գրառումից հետո, նրա խոսքով, իրեն գրել է Ավետիք Բաբայան անունով օգտատերը և «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով» […] The post Լրագրողը քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրում է հարձակման մեջ, վերջինս հերքում է appeared first on CIVILNET.

CivilNet

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են․ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են․ Ամստերդամ

A1plus

Վարչապետը մասնակցել է Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումին

Այդ առումով վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխություններ, առաջարկներ են գեներացվում, որոնք լրջորեն այդ խնդիրը պետք է լուծեն: «Մյուս առաջարկը գեներացվել է քաղաքական թիմում:

Hetq

Անհետ կորած զինծառայողի հորեղբորը կալանավորել են

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը՝ Արսեն Ղուկասյանին, մեկ ամսով կալանավորել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է անհայտ կորած անձանց հարազատների փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Գործը քննվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ: Հոկտեմբերի 6-ին Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու […] The post Անհետ կորած զինծառայողի հորեղբորը կալանավորել են appeared first on CIVILNET.

CivilNet

Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը, պահանջում է չեղարկել դրոշմակնիքի վրայից Արարատը հանելու որոշումը

Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան (2022-24 թթ.) Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը և պահանջում է անվավեր ճանաչել սահմանային դրոշմակնիքների վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը։  ՀՀ կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։ Մարուքյանն իր յութուբյան տեսաուղերձում ասել է, որ դատարանից պահանջել է «նաև հայցի ապահովման միջոց կիրառել և կասեցնել դրա գործադրումը, որ այն հիմա չկիրառվի մինչև որ դատարանը կքննի և կտեսնի, թե որքանով է այդ որոշումը լեգիտիմ և որքանով այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը»: Մարուքյանը պնդում է, որ այն հակասում է ՀՀ […] The post Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը, պահանջում է չեղարկել դրոշմակնիքի վրայից Արարատը հանելու որոշումը appeared first on CIVILNET.

CivilNet

ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղին» խթանելու համար․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ Այս մասին հայտնել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը Սյունիքում լրագրողների հետ զրույցում, գրում  է Արմենպրեսը։ Դեսպանը  նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։ «Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- ասել է Մարագոսը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ուղին քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ […] The post ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղին» խթանելու համար․ ԵՄ դեսպան appeared first on CIVILNET.

CivilNet

44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի․ Քոչարյան

44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Զեկույցում կան կտորներ, որոնք հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը»,- ասել է Քոչարյանը։  Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ, եթե զեկույցը գոյություն ունի, ապա նրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստը։ «Փաստերի վրա հիմնված յուրաքանչյուր զեկույց չի կարող իր ճանապարհը չհարթի»,- ասել է Քոչարյանը։ Նա չի ընդունում, որ զեկույցը ժամկետանց է։ Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամկետների խնդրի պատճառով այն Ազգային ժողովի լիագումար […] The post 44-օրյա պատերազմի զեկույցը շատ մեծ քաղաքական նշանակություն ունի․ Քոչարյան appeared first on CIVILNET.

CivilNet

Արարատ Միրզոյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Եգիպտոսում, Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։ ԱԳՆ-ից հայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Նրանց թվում են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներն ու այլ պաշտոնյաներ։ The post Արարատ Միրզոյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին appeared first on CIVILNET.

CivilNet

Վաղարշապատում ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում

Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Հոկտեմբերի 22-ին ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, նույն օրն էլ մեկնարկել է նախընտրական քարոզարաշավը, որն ընթանում է կոպիտ խախտումներով։

Hetq