Փաշինյանը տրամաբանական է համարում, որ «Թրամփի ուղու» հատվածը պետք է սահմանազատվի

CivilNet
Փաշինյանը տրամաբանական է համարում, որ «Թրամփի ուղու» հատվածը պետք է սահմանազատվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական է համարել, որ այն հատվածներում, որով պետք է անցնի «Թրամփի ուղին»՝ սահմանագծում և սահմանազատում տեղի ունենա։ Միևնույն ժամանակ վարչապետը շեշտեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և սահմանազատման ընդհանուր գործընթացները միմյանց հետ «խորը փոխկապակցվածություն» չունեն։

«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պիտի սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում նախ սահմանազատում և սահմանագծում տեղի ունենա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Վարչապետը հերքեց այն տեսակետը, թե կոմունիկացիաների բացումը պայմանավորում է սահմանազատման ընդհանուր գործընթացի շարունակությունը՝ նշելով, որ երկու հարցերով զբաղվող հանձնաժողովները կշարունակեն իրենց աշխատանքը։

Ըստ նրա՝ գործընթացների միջև կապը կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից դրանք համակարգում են նույն փոխվարչապետները։

«Երբ որ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք բնականաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ավելի շատ ժամանակ են տրամադրելու կոմունիկացիաների թեմաներին», – պարզաբանեց նա։

The post Փաշինյանը տրամաբանական է համարում, որ «Թրամփի ուղու» հատվածը պետք է սահմանազատվի appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq