Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը
Հայաստանի Արտգործնախարարությունը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին գրված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
Երկու տարվա արյունալի պատերազմից հետո Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել են Գազայում հրադադար հաստատել։ Դա հնարավոր է դարձել Եգիպտոսում ընթացող ծանր բանակցային գործընթացից հետո՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, որում անմիջականորեն ներգրավված էին Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան և Միացյալ Նահանգները։
«Մենք ողջունում ենք Գազայում զինադադարի մասին համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և հումանիտար օգնության ազատ մուտքը՝ միջնորդների, Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ ու անսպառ ջանքերի արդյունքում»,- հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության համար։
The post Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ ավտոմեքենա է այրվել
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ ավտոմեքենա է այրվել
Գազանջատումներ հոկտեմբերի 24-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «GAZ-3110» մակնիշի մարդատար և «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Քիչ առաջ շտապօգնության մեքենա է ժամանել Գյումրու քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Քիչ առաջ շտապօգնության մեքենա է ժամանել Գյումրու քաղաքապետարանի շենք
Բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն և Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կա 8 վիրավոր
Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն և Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կա 8 վիրավոր





