auto

Գազանջատումներ հոկտեմբերի 24-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Hetq

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը

Հայաստանի Արտգործնախարարությունը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին գրված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ Երկու տարվա արյունալի պատերազմից հետո Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել են Գազայում հրադադար հաստատել։ Դա հնարավոր է դարձել Եգիպտոսում ընթացող ծանր բանակցային գործընթացից հետո՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, որում անմիջականորեն ներգրավված էին Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան և Միացյալ Նահանգները։ «Մենք ողջունում ենք Գազայում զինադադարի մասին համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և հումանիտար օգնության ազատ մուտքը՝ միջնորդների, Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ ու անսպառ ջանքերի արդյունքում»,- հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության համար։ The post Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը appeared first on CIVILNET.

CivilNet

Էրդողանը՝ ՄԱԿ-ում. Կովկասից մինչև Գազա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհավորել է Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը համաձայնությունների ձեռքբերման առիթով։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-ամյակին նվիրված նստաշրջանի իր ելույթում նա կենտրոնացել է Գազայի խնդրի վրա։ Credits: Ruptly The post Էրդողանը՝ ՄԱԿ-ում. Կովկասից մինչև Գազա appeared first on CIVILNET.

CivilNet

Ժամանակավորապես կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը

Հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Hetq

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «GAZ-3110» մակնիշի մարդատար և «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Hetq

ՄԱԿ-ի հանձնաժողովը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

ՄԱԿ-ի հանձնաժողովը, անկախ հետաքննության արդյունքում, եկել է այն եզրահանգման, որ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ իրագործել է ցեղասպանություն։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ նշվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում։

Hetq