world

Օդագնացության միջազգային փառատոնով պայմանավորված՝ կլինեն փակ փողոցներ

Փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15- ին՝ 07:00-07:30 և 16:30-17:20 ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները փակ կլինեն երթևեկության համար։

Hetq

Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։ Կաթողիկոսը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Անդրադարձ է կատարվել աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։  Վեհափառ Հայրապետը բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել […] The post Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը appeared first on CIVILNET.

CivilNet

ՀՀ դրոշմակնիքը պետք է զերծ լինի հուզական սիմվոլներից․ Արթուր Հովհաննիսյան

Նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Կառավարության այս որոշումը պարզաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը, որը տպվում է անձնագրում, պետք է արտահայտի բացառապես ՀՀ պետական սիմվոլները։  «Հայաստանի Հանրապետությունը ելնում է իր պետական սիմվոլներից, և Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները և, ուրեմն, զերծ լինի նաև էմոցիոնալ, հուզական սիմվոլներից», – ասել է Հովհաննիսյանը։ Պատգամավորը նշել է, որ այս քայլի նպատակն է բացառել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հնարավոր տարընկալումները։  «Մենք ամեն բան անում ենք, որ մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, […] The post ՀՀ դրոշմակնիքը պետք է զերծ լինի հուզական սիմվոլներից․ Արթուր Հովհաննիսյան appeared first on CIVILNET.

CivilNet

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Hetq

ԱԳ նախարարի հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման խնդիրները:

Hetq

Գերության երկու տարի․ Ռուբեն Վարդանյանի որդին հայերին կոչ է անում միավորվել 

Ռուբեն Վարդանյանի գերեվարման և Բաքվում կալանավորման երկրորդ տարելիցի օրը ՍիվիլՆեթի Էրիկ Հակոբյանը զրուցում է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Զրույցն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի կալանքի պայմաններին, Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցմանը, 23 հայ գերիների ճակատագրին և միջազգային հանրության լռությանը։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ գերիների ազատման ճանապարհը պահանջում է համաշխարհային համախմբում, ԱՄՆ-ի աջակցություն և հայ ժողովրդի միասնական պայքար։   The post Գերության երկու տարի․ Ռուբեն Վարդանյանի որդին հայերին կոչ է անում միավորվել  appeared first on CIVILNET.

CivilNet

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:

Hetq

Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել

Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։ Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։ Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։ The post Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել appeared first on CIVILNET.

CivilNet

Թյուրքական պետությունները մտադիր են մեծացնել ազդեցությունը

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվեց Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը և ընդունվեց համատեղ հռչակագիր։ Կազմակերպության երկրները հանդես եկան հստակ առաջարկներով՝ նպատակ ունենալով ընդլայնել կառույցի դերը միջազգային հարթակներում։ Առանձին անդրադարձ եղավ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Credits: Ruptly The post Թյուրքական պետությունները մտադիր են մեծացնել ազդեցությունը appeared first on CIVILNET.

CivilNet

Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։

Hetq

Սամսունգի ինովացիոն կամպուսը դիմավորեց ուսանողների չորրորդ սերնդին

Սամսունգի Ինովացիոն Կամպուս ՏՏ կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Samsung Electronics»-ի կողմից և գործում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում, սեպտեմբերի 6-ին դիմավորեց իր ուսանողների չորրորդ սերնդին։

Hetq

ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում» քննարկմանը

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:

Hetq

ՆԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագիծը

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։

Hetq

Արհեստական բանականության մարտահրավերները․ ՍոֆթԿոնստրակտը հյուրընկալել է DisruptHR միջոցառումը

Վճարովի բովանդակություն. DisruptHR-ը ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված շարժում է, որը միջազգային հարթակ է դուրս եկել՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150-ից ավելի քաղաք:

Hetq