Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը

CivilNet
Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Կաթողիկոսը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Անդրադարձ է կատարվել աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։  Վեհափառ Հայրապետը բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպել է կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։  

Վեհափառ Հայրապետը հանդիպել է նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Նախորդ օրը Կաթողիկոսը հանդիպել էր նաև Հռոմի պապի հետ։

The post Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Hetq

Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել

Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։ Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։ Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։ The post Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել appeared first on CIVILNET.

CivilNet

Օդագնացության միջազգային փառատոնով պայմանավորված՝ կլինեն փակ փողոցներ

Փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15- ին՝ 07:00-07:30 և 16:30-17:20 ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները փակ կլինեն երթևեկության համար։

Hetq