ՀՀ դրոշմակնիքը պետք է զերծ լինի հուզական սիմվոլներից․ Արթուր Հովհաննիսյան

CivilNet

Նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Կառավարության այս որոշումը պարզաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը, որը տպվում է անձնագրում, պետք է արտահայտի բացառապես ՀՀ պետական սիմվոլները։ 

«Հայաստանի Հանրապետությունը ելնում է իր պետական սիմվոլներից, և Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները և, ուրեմն, զերծ լինի նաև էմոցիոնալ, հուզական սիմվոլներից», – ասել է Հովհաննիսյանը։

Պատգամավորը նշել է, որ այս քայլի նպատակն է բացառել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հնարավոր տարընկալումները։ 

«Մենք ամեն բան անում ենք, որ մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից», – հավելել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին՝ Հովհաննիսյանը շեշտել է. «Մենք հիմնվում ենք Ալմա Աթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, և մեր յուրաքանչյուր գործողություն, կլինի դա կնիքի ձևով, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է  վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի Հանրապետության հարևան պետություններին»։

Հովհանիսյանի խոսքով՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով սուվերեն պետություն է, և երկիրը ներկայացնող կնիքները պետք է արտացոլեն պետական սիմվոլները։

«Ցավում եմ, որ էլի որոշ շրջանակներ այս պարզ տրամաբանությունը շատ լավ իմանալով փորձում են հաղորդել էմոցիոնալ և հուզական ֆոն, որևէ դավադրություն չկա այս պատմության մեջ, պետք չի սրան էմոցիոնալ և հուզական ֆոն տալ», – նշել է իշխանական պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Արարատ լեռան պատկերը կհանվի միայն կնիքից, թե քննարկվում է նաև զինանշանից հանելու հարցը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է. «Նման քննարկում գոյություն չունի»։

The post ՀՀ դրոշմակնիքը պետք է զերծ լինի հուզական սիմվոլներից․ Արթուր Հովհաննիսյան appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Hetq

Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել

Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։ Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։ Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։ The post Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել appeared first on CIVILNET.

CivilNet