Գերության երկու տարի․ Ռուբեն Վարդանյանի որդին հայերին կոչ է անում միավորվել

Ռուբեն Վարդանյանի գերեվարման և Բաքվում կալանավորման երկրորդ տարելիցի օրը ՍիվիլՆեթի Էրիկ Հակոբյանը զրուցում է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Զրույցն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի կալանքի պայմաններին, Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցմանը, 23 հայ գերիների ճակատագրին և միջազգային հանրության լռությանը։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ գերիների ազատման ճանապարհը պահանջում է համաշխարհային համախմբում, ԱՄՆ-ի աջակցություն և հայ ժողովրդի միասնական պայքար։
The post Գերության երկու տարի․ Ռուբեն Վարդանյանի որդին հայերին կոչ է անում միավորվել appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Պարզ է, որ միջազգային կազմակերպությունները սատարում են այսօրվա իշխանություններին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Պարզ է, որ միջազգային կազմակերպությունները սատարում են այսօրվա իշխանություններին. Սերժ Սարգսյան
Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը դարձավ Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը դարձավ Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը
Պապիկյանը շրջել է AUSA միջազգային ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին (տեսանյութ)
Պապիկյանը շրջել է AUSA միջազգային ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել
Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։ Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։ Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։ The post Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել appeared first on CIVILNET.





