ՊԵԿ-ի գործելաոճը բիզնեսի համար սպառնալիք է․ Մանթաշյանց ակումբի օրենսդրական առաջարկները
ՊԵԿ-ի գործելաոճը բիզնեսի համար սպառնալիք է․ Մանթաշյանց ակումբի օրենսդրական առաջարկները
ՊԵԿ-ի գործելաոճը բիզնեսի համար սպառնալիք է․ Մանթաշյանց ակումբի օրենսդրական առաջարկները
Պլանավորած եւ մշակած ծրագիրը կհրապարակեմ շուտով․ Զուրաբյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ մոտ օրերս պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դատական հայցի պատճառը քաղաքին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների անբավարար չափն է։ Ըստ քաղաքապետի՝ Գյումրիից պետական բյուջե է փոխանցվում 85 միլիարդ դրամ, սակայն համայնքին հետ է վերադարձվում ընդամենը 4 միլիարդը։ «Նրանք պետք է մեր քաղաքին 27-ից մինչև 30 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց այդ գումարը չեն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,- ասել է Ղուկասյանը։ Նա նաև ընդգծել է, որ սա նախադեպային դեպք է լինելու։ «Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը»,- […] The post Գյումրու քաղաքապետը պատրաստվում է դատի տալ կառավարությանը appeared first on CIVILNET.
Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել […] The post Կաշառքի գործով Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել appeared first on CIVILNET.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի կենսագրությունը. Աշխատանքային գործունեություն 2024-2025թթ․ – ՀՀ փոխվարչապետի օգնական 2022-2024թթ․ – Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, այնուհետև՝ Արդարադատության նախարարի խորհրդական 2021-2022թթ․ – «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ իրավախորհրդատու-փաստաբան 2020-2021թթ․ – ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան Կրթություն 2020-2022թթ․ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ 2014-2020թթ․ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավրիատ) Այլ տեղեկություններ 2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և […] The post Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սուջյանը appeared first on CIVILNET.
Որքա՞ն գումար է զբոսաշրջիկը միջինում ծախսում Հայաստանում, ինչո՞ւ պետք չէ ձգտել զանգվածային տուրիզմի, այլ բավարարվել 3 մլն այցերով, որքա՞ն զբոսաշրջիկ կարող է միանգամից ընդունել Հայաստանը: Զբոսաշրջության ոլորտի այս և այլ առանցքային հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում Արշալույս Մղդեսյանը զրուցում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ջանքեր են գործադրվում նաև կրոնական զբոսաշրջության զարգացման համար` նպատակ ունենալով Էջիմիածինը դարձնել քրիոստոնեական ուխտագնացությունների նոր «Մեքքայի»: The post Ինչո՞ւ պետք չեն միլիոնավոր տուրիստներ. զրույց Լուսինե Գևորգյանի հետ appeared first on CIVILNET.
Գործարքից ստացված միջոցները ուղղվելու են առկա պարտավորությունների վերաֆինանսավորմանը և կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը։