economy

Նիկոլ Փաշինյանն իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է, որ իրատեսական չի համարում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձը, փոխարենն այդ թեման վտանգավոր է համարում խաղաղության գործընթացի համար։    «Ես ուղիղ ասում եմ՝ ես դա իրատեսական չեմ համարում։ Ավելին՝ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը և պլանները կառուցեն»,- ասաց վարչապետը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և երկխոսություն կառուցելու վրա»։ «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը»,- ասաց վարչապետը։ The post Նիկոլ Փաշինյանն իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը appeared first on CIVILNET.

CivilNet

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Amazon Web Services-ի ղեկավար ներկայացուցիչների հետ

Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։

Hetq

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։ Վճարովի բովանդակություն․

Hetq

Բրենդան Հենրեհենն ընդունել է հայաստանյան պաշտոնյաներին, Firebird-ի և NVIDIA-ի ներկայացուցիչներին

Բրենդան Հենրեհենը արդյունավետ աշխատանքային քննարկում ծավալեց հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Hetq

Խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգը սպառվել է. Փաշինյան

«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են. Մեզ առջևում սպասվում է փոխադարձ առևտուր, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի հաստատում և հումանիտար հարցերի լուծում»,- այս մասին հոկտեմբերի 10-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ բազմամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն: Այս գործընթացում հիմնական փաստաթուղթը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն էր: Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ անցկացված խաղաղության գագաթնաժողովի արդյունքում ես և նախագահ Ալիևը ընդունեցինք հռչակագիր, որում ամրագրված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են անցյալի հակամարտությունից անկախ՝ դեպի լուսավոր ապագա շարժվելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և […] The post Խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգը սպառվել է. Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը

Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:

Hetq

ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար

Հայաստան կմասնակցի ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Մինսկում փոխվարչապետի մակարդակով, հայտարարել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Ուտյոպինը։ «Մենք սպասում ենք ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարներին։ Գործնականում բոլորն անձամբ ներկա կլինեն և ներկայացված կլինեն կառավարության ղեկավարների մակարդակով։ Փոխվարչապետերի մակարդակով նիստերին կմասնակցեն Հայաստանը և Թուրքմենստանը», – ասել է նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Գրիգորյանը նիստին հեռավար կմասնակցի: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Մինսկում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է` ո’չ ինքը, ոչ էլ Հայաստանից որևէ այլ պաշտոնյա չի մեկնի Բելառուս: *** Երևանի և Մինսկի […] The post ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար appeared first on CIVILNET.

CivilNet

Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը

Սիրանուշ Ադամյան Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։  Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։  «Սրանից, […] The post Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը appeared first on CIVILNET.

CivilNet

Անվտանգության նախկին բանաձևը՝ դաշինքներն ու բանակը, չի աշխատել․ Փաշինյան

Հայաստանի անվտանգության ապահովման նախկին պատկերացումները, որոնք հիմնված էին ռազմաքաղաքական դաշինքների և բանակի վրա, չեն աշխատել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով անվտանգային միջավայրի վերաբերյալ ՀՀ կառավարության ընկալումների փոփոխությունը։ «Մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին և ոչ էլ երկրորդ կետով», – ընդգծեց Փաշինյանը։ Իր խոսքում վարչապետը նախ սահմանեց անվտանգության իր ընկալումը. «Անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է»։ Նա նշեց, որ բացարձակ անխոցելիություն գոյություն չունի, և խնդիրը «հնարավորինս քիչ գարշապարեր ունենալն է կամ այդ գարշապարերը հնարավորինս պաշտպանված դարձնելը»։ Վարչապետը մանրամասնեց, թե ինչու դաշինքի վրա հիմնված մոդելն արդյունավետ չի եղել՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիրքորոշմանը։ […] The post Անվտանգության նախկին բանաձևը՝ դաշինքներն ու բանակը, չի աշխատել․ Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության՝ «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։ Նախագիծը ներկայացրել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնությանը միացել է նաև «Հայաստան» խմբակցությունը։ Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, նախաձեռնությունը «ժամանակավրեպ» են որակել և կոչ արել դեմ քվեարկել նախագծին։ Հայտարարության նախագծում «Պատիվ ունեմ» խմբակցությունը մեղադրում էր կառավարությանը պետական կառավարման բոլոր ոլորտներում ձախողման մեջ։ Փաստաթղթում նշվում էին ազգային անվտանգության համակարգի խարխլում, մասնավորապես՝ Արցախի կորուստը, ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը, ժողովրդավարությունից նահանջը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, ծաղկող կոռուպցիան և տնտեսական անկումը։ Որպես ստեղծված […] The post ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության՝ «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը appeared first on CIVILNET.

CivilNet

Վրաստանի իրադարձությունները չեն կարող ուղիղ անդրադարձ ունենալ Հայաստանի եվրոպական ուղու վրա. ԵՄ հանձնակատար

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ուղիղ անդրադարձ ունենալ Հայաստանի եվրոպական ուղու վրա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը: «Դուք շարունակում եք բարեփոխումների ձեր ուղին»,- ասել է Կոսը: Մարթա Կոսի խոսքով, Եվրոպայի գործընկերը դառնալու ուղին տրանսֆորմացիոն վերափոխման գործընթաց է՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն: Երկիրը որպեսզի դառնա ԵՄ անդամ պետք է անցնի այս բոլոր գործընթացներով  և պետք է բավարարի կոպենհագենյան չափանիշները: «Երբ մենք նոր երկիր ենք ընդունում, այդ երկիրը պետք է ԵՄ-ն դարձնի ավելի ուժեղ, այսինքն այդ երկիրը պետք է ունենա կայուն տնտեսություն, ամուր ժողովրդավարական կառույցներ, կարողանա պայքարել ժողովրդավարության համար, դիմակայունություն ունենա, այն՝ ինչ մենք ամրապնդում ենք […] The post Վրաստանի իրադարձությունները չեն կարող ուղիղ անդրադարձ ունենալ Հայաստանի եվրոպական ուղու վրա. ԵՄ հանձնակատար appeared first on CIVILNET.

CivilNet

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պարոնյան փողոցի փակուղում

«Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ»,- նշված է հաղորդագրությունում։

Hetq

Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները

Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ   «խստորեն դատապարտում են  վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։ Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի  սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։ «Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ […] The post Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները appeared first on CIVILNET.

CivilNet

«Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում

Հայկ Ղազարյան «Հրամանատարը որտե՞ղ էր, շտաբի պետերը՝ որտե՞ղ էին, բոլոր ծառայության պետերը որտե՞ղ էին»,- հոկտեմբերի 6-ի դատական նիստին հարցադրում արեց Ստեփանակերտի «Ցոր» զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը՝ ի պատասխան դատախազի ներկայացրած փորձագիտական եզրակացության։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հոկտեմբերի 6-ին կայացավ 2020-ի հոկտեմբերի 7-ի բանակային հակահարվածի («Լելե Թեփեի օպերացիա») գործով հերթական նիստը։ Հանրային մեղադրողը ներկայացրեց փորձագիտական եզրակացություն, որը գնահատում է 2020-ի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողության պլանավորման և իրականացման թերությունները։  2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածը […] The post «Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում appeared first on CIVILNET.

CivilNet

Հայ-թուրքական սահմանի բացումը «կատաստրոֆա» չի լինի. ֆինանսների նախարար

Թուրքիայից ապրանքների մուտքը սահմանի հնարավոր բացումից հետո չի հանգեցնի տնտեսական «կատաստրոֆայի», ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։  Հինգշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Հովհաննիսյանը հերքել է մտավախությունները, թե թուրքական էժան ապրանքների հեղեղը կարող է կործանել տեղական գյուղատնտեսությունն ու արտադրությունը։ Նրա խոսքով՝ թուրքական ապրանքներն այսօր էլ հասնում են Հայաստան՝ Վրաստանի տարածքով․ «Մենք պետք է մեր քաղաքացիներին ասենք, որ այսօր էլ Թուրքիայից Հայաստան ապրանք է գալիս։ Այդ ապրանքը ուղղակի գալիս է Վրաստանի տարածքով։ Մի քիչ Վրաստանին փող ենք տալիս, նոր է գալիս։ Հիմա, կարելի է ասել, որ այդ ներմուծումը մի փոքր կէժանանա, բայց կէժանանա նաև մեր արտահանումը։ Այո՛, որոշակի տարբերություններ կլինեն, […] The post Հայ-թուրքական սահմանի բացումը «կատաստրոֆա» չի լինի. ֆինանսների նախարար appeared first on CIVILNET.

CivilNet

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Վարչապետի որոշմամբ Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Արամազդ Ղալամքարյանը տնտեսագետ է, նախկինում եղել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, նաև աշխատել է «World Vision Armenia»-ում, «Հայէկոնոմբանկում» և եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ։ Ապրիլին նա լքել է ՀԱԿ-ը՝ քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ The post Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ appeared first on CIVILNET.

CivilNet

Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հարկային տեսուչը, պարզելով, որ բետոնի արտադրամասում առանց աշխատանքային պայմանագրի աշխատել են հարկային մարմնում գրավոր չձևակերպված անձինքառկա իրավախախտումը չարձանագրելու և ապօրինի համագործակցությունը շարունակելու համար կաշառք է ստացել տնտեսվարողից։

Hetq

ՄԱԿ-ում ճանաչման խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։  «Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:  Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, […] The post ՄԱԿ-ում ճանաչման խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ appeared first on CIVILNET.

CivilNet

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։

Hetq

Ռահմոնն աջակցություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: «Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը: Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի […] The post Ռահմոնն աջակցություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին appeared first on CIVILNET.

CivilNet

Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական […] The post Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում  appeared first on CIVILNET.

CivilNet

Որտե՞ղ է հայկական բիզնեսի իրական փողը

Հայաստանում բիզնեսի ֆինանսավորումը միայն բանկային վարկը չէ։ BDO Armenia-ի ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը և Ալեքսանդր Շաղիկյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում խոսում են այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների՝ «հրեշտակ ներդրողների», մասնավոր կապիտալի և վենչուրային ֆոնդերի մասին, որոնք ներդրում են կատարում ոչ թե գրավի, այլ խոստումնալից գաղափարի և թիմի մեջ։ Սա Հայաստանի համար մեծ, բայց դեռ չբացահայտված ներուժ է. այլընտրանքային ներդրումների շուկան կազմում է ընդամենը շուրջ 200 մլն դոլար՝ բանկային ոլորտի 17 մլրդ-ի դիմաց։ Քննարկման հիմնական ուղերձն է կոտրել կարծրատիպերը և ուղիղ կամուրջ ստեղծել հայկական բիզնես-գաղափարների և ժամանակակից ֆինանսավորման միջև։ 0:00 – Ինչպե՞ս գտնել ներդրումներ բիզնես գաղափարի համար` վարկից անդին  1:15 – «Հրեշտակ» ներդրողներ․ ովքե՞ր են […] The post Որտե՞ղ է հայկական բիզնեսի իրական փողը appeared first on CIVILNET.

CivilNet

ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և ավիակերոսինի ներմուծման մաքսատուրքերը

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Hetq

ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը. ԱՄՆ դեսպան

«ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը»,- այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևանում ընթացքող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում: Դեսպանը խոսել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և դրան հաջորդող գործընթացների, մի շարք ոլորտներում հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցության մասին: Քրիստինա Քվինի գնահատմամբ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու կարիք ունեն և որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան: Դեսպանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, նշել, որ շարունակական առաջընթացը և հարաբերությունների կարգավորումը նշանակալի օգուտներ կբերեն և’ երկու երկրներին, և’ ամբողջ […] The post ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը. ԱՄՆ դեսպան appeared first on CIVILNET.

CivilNet