ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար

Հայաստան կմասնակցի ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Մինսկում փոխվարչապետի մակարդակով, հայտարարել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Ուտյոպինը։
«Մենք սպասում ենք ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարներին։ Գործնականում բոլորն անձամբ ներկա կլինեն և ներկայացված կլինեն կառավարության ղեկավարների մակարդակով։ Փոխվարչապետերի մակարդակով նիստերին կմասնակցեն Հայաստանը և Թուրքմենստանը», – ասել է նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Գրիգորյանը նիստին հեռավար կմասնակցի:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Մինսկում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է` ո’չ ինքը, ոչ էլ Հայաստանից որևէ այլ պաշտոնյա չի մեկնի Բելառուս:
***
Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները ներկայումս լարված են։ Իրավիճակը սրվել է Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին և խոստացել է չմեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։ Նա նաև ասել էր, որ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնի Բելառուս։ Այս հայտարարություններին հաջորդեց երկու երկրների կողմից խորհրդակցությունների համար դեսպաններին հետ կանչելու գործընթացը։
Հայաստանի իշխանությունները Բելառուսի գործողությունները դիտարկում են որպես ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների կոպիտ խախտում՝ հարցականի տակ դնելով կազմակերպության արդյունավետությունը և Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունը։
Այժմ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա՝ պայմանավորված ռազմաքաղաքական խորը տարաձայնություններով և փոխվստահության կորստով։
The post ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար appeared first on CIVILNET.
Թեմատիկ
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) առաջարկը՝ 2025-ի օգոստոսի 1-ից վեց ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Այս մասին հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԷՑ-ը հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ ավելացնել նախորդ վեց ամսում իրականացված մոտ 12 մլրդ դրամի ներդրումների ծավալները։ ՀԾԿՀ-ն պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա […] The post ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ appeared first on CIVILNET.
Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը
Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպել են
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը
Սիրանուշ Ադամյան Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։ «Սրանից, […] The post Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը appeared first on CIVILNET.
Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները
Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ «խստորեն դատապարտում են վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։ Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։ «Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ […] The post Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները appeared first on CIVILNET.
Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական […] The post Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում appeared first on CIVILNET.





