Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը

CivilNet
Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը

Սիրանուշ Ադամյան

Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ 

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։

Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։ 

«Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է»,- նշում են հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները։

Ըստ նրանց՝ փոփոխության անհրաժեշտության պաշտոնական տեսակետը խիստ ընդհանրական, որոշ առումով ապակողմնորոշող բնույթ ունի, համոզիչ չէ և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ 

«Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ վերջինիս հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը»։ 

«Հատկանշական է, որ գործող օրենքի համաձայն՝ հեռարձակողները չեն կարող  հիմնադրվել կամ հովանավորվել կրոնական կազմակերպությունների կողմից։ Այս մոտեցումը ՀՀ անկախության տարբեր ժամանակահատվածներում վերանայվել և փոփոխվել է․ արգելքը հանվել ու կրկին ներմուծվել է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ինչպես ժամանակին «Շողակաթ»-ի ներառումը հանրային հեռարձակողի համակարգ, այնպես էլ ներկայում հարցի վերանայումը զուտ կոնյունկտուրային է՝ այս անգամ վերոհիշյալ կոնֆլիկտով պայմանավորված։

Մինչդեռ, հանրային շահը պահանջում է, որպեսզի մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նմանատիպ այլ թեմաները, որոնց լուսաբանումը, որպես կանոն, կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, բայց կարևոր է հասարակության զարգացման համար, հենց Հանրային հեռարձակողի առաջնահերթությունների մեջ լինեն։ Առաջարկված օրենսդրական փոփոխությունը հակառակ տպավորությունն է թողնում։

Պաշտոնական հիմնավորումներում վկայակոչված՝ «ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման և գործունեության օպտիմալացման» խնդիրը հնարավոր էր լուծել առանց այդ փոփոխության՝ պահպանելով կրթական-մշակութային ամբողջական ծրագիրը որպես այդպիսին։

Իրատեսորեն, դժվար չէ կանխատեսել, որ խորհրդարանական մեծամասնությունը կընդունի ներկայացրած օրինագիծը, մանավանդ որ այն արժանացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ 

Այդուհանդերձ, նույնիսկ «առնվազն երկու ծրագիր» ձևակերպումն ընդունելը չի բացառում, որ հանրային հեռարձակողն ունենա երրորդ ծրագիրը՝ ամբողջությամբ նվիրված մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նման այլ թեմաներին։ Սա է պահանջում հանրային շահը, և մենք կոչ ենք անում իշխանություններին՝ դիտարկել այն որպես գերակայություն և գնալ այդ ճանապարհով։

Բացի դրանից, հորդորում ենք սկզբունքորեն հրաժարվել մեդիա օրենսդրության նկատմամբ խիստ իրավիճակային մոտեցումներ դրսևորելուց, ինչը մտահոգիչ ավանդույթ է դարձել և վնաս է հասցնում ոլորտի արդյունավետ գործունեությանն ու զարգացմանը»։

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 

Երևանի մամուլի ակումբ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 

Բազմակողմանի տեղեկատվական ինստիտուտ – Հայաստան 

Հանրային լրագրության ակումբ 

«Լրագրողներ հանուն ապագայի» 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» 

The post Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) առաջարկը՝ 2025-ի օգոստոսի 1-ից վեց ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Այս մասին հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԷՑ-ը հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ ավելացնել նախորդ վեց ամսում իրականացված մոտ 12 մլրդ դրամի ներդրումների ծավալները։ ՀԾԿՀ-ն պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա […] The post ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ appeared first on CIVILNET.

CivilNet

Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը

Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:

Hetq

Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները

Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ   «խստորեն դատապարտում են  վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։ Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի  սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։ «Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ […] The post Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները appeared first on CIVILNET.

CivilNet

Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական […] The post Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում  appeared first on CIVILNET.

CivilNet

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։ Վճարովի բովանդակություն․

Hetq