Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները

CivilNet
Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները

Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ   «խստորեն դատապարտում են  վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։

Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի  սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։

«Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ՝ լռեցնելու հակադիր, քննադատական և անցանկալի խոսքը»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 16-ին հաղորդվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության ապա մեղադրանքի առաջադրման համար, քանի որ նա Ֆեյսբուքում ընդհանրական քննադատակն գրառում էր արել իրավապահների հասցեին։ Սոցիալական հարթակում տարածված տեսանյութում երևում էր, որ փաստաբանի ձերբակալումն ուղեկցվել է նրա նկատմամբ անհարկի ուժի գործադրմամբ և նրան գետնին տապալելով՝ նվաստացնելով նրա արժանապատվությունը և ենթադրաբար պատժելով գրառման համար։ Ավելին, փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամիս տևողությամբ կալանքը։ 

«Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին»,- նշվում է ՀԿ-ների և փորձագետների հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրողներն նշում են, որ անհամաչափ ընտրված պատիժը նշված միջամտությունը դարձնում է կամայական և ընդգծում, որ նման դրսևորումներից է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումն ու ազատազրկման ձևով պատժի դատապարտումը խոսքի արտահայտման համար այն պայմաններում, երբ նույն խոսքը քրեական հետապնդման մարմինների կողմից նախկինում գնահատվել էր որպես քրեորեն ոչ հետապնդելի։

«Նույն մտահոգությունն է առաջացնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիմքով բացառապես ենթադրությունների վրա հիմնված և առերևույթ քաղաքական նկատառումներով հրահանգավորված քրեական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ ու նրա շարունակական կալանքը։

Հատկանշական է, որ 2020-ից մինչ օրս կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հիմքով քրեական գործերի հարուցումը, այդ թվում՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար»,- նշված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները նշում  են նաև, որ արտահայտվելու իրավունքի ոչ իրավաչափ միջամտության մեկ այլ աղաղակող օրինակ է 2020-ի Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը, որը նպատակ ունի ազդել  Արսեն Ղուկասյանի կողմից իր բողոքն արտահայտելու և հավաքների մասնակցելու իրավունքի իրացման վրա, ավելին՝ զսպիչ գործոն լինելու անհայտ կորած այլ զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ՝ ազդելով նրանց կողմից իշխանություններին ներկայացվող իրավաչափ պահանջների և քննադատության արտահայտման իրավունքի վրա։ 

«Նման պրակտիկան խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը  և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա»։ 

Հայտարարության հեղինակները պահանջում են՝

  • Հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց և քրեական վարույթներով ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը խախտող խոսույթից,
  • Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը,
  • Պատշաճ ջանասիրություն ցուցաբերել ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում,
  • Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ վերագրվող արարքների որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,
  • Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։

Հայտարարությունը ստորագրել են.

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ 

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

ՄԻՏՔ ՀԿ

Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ

 

The post Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) առաջարկը՝ 2025-ի օգոստոսի 1-ից վեց ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Այս մասին հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԷՑ-ը հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ ավելացնել նախորդ վեց ամսում իրականացված մոտ 12 մլրդ դրամի ներդրումների ծավալները։ ՀԾԿՀ-ն պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա […] The post ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ appeared first on CIVILNET.

CivilNet

Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը

Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:

Hetq

Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը

Սիրանուշ Ադամյան Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։  Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։  «Սրանից, […] The post Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը appeared first on CIVILNET.

CivilNet

Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական […] The post Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում  appeared first on CIVILNET.

CivilNet

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։ Վճարովի բովանդակություն․

Hetq