Որտե՞ղ է հայկական բիզնեսի իրական փողը

Հայաստանում բիզնեսի ֆինանսավորումը միայն բանկային վարկը չէ։ BDO Armenia-ի ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը և Ալեքսանդր Շաղիկյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում խոսում են այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների՝ «հրեշտակ ներդրողների», մասնավոր կապիտալի և վենչուրային ֆոնդերի մասին, որոնք ներդրում են կատարում ոչ թե գրավի, այլ խոստումնալից գաղափարի և թիմի մեջ։
Սա Հայաստանի համար մեծ, բայց դեռ չբացահայտված ներուժ է. այլընտրանքային ներդրումների շուկան կազմում է ընդամենը շուրջ 200 մլն դոլար՝ բանկային ոլորտի 17 մլրդ-ի դիմաց։
Քննարկման հիմնական ուղերձն է կոտրել կարծրատիպերը և ուղիղ կամուրջ ստեղծել հայկական բիզնես-գաղափարների և ժամանակակից ֆինանսավորման միջև։
0:00 – Ինչպե՞ս գտնել ներդրումներ բիզնես գաղափարի համար` վարկից անդին
1:15 – «Հրեշտակ» ներդրողներ․ ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են աշխատում
3:30 – Այլընտրանքային ֆինանսավորման տրամաբանությունը։
4:00 – Հայաստանի ֆինանսական «տորթի» կտորները՝ բանկեր, կապիտալի շուկա և այլընտրանքներ։
6:15 – Սյլընտրանքային ֆինանսավորման ծավալները Հայաստանում
8:12 – Որտե՞ղ է Հայաստանը տարածաշրջանի ստարտափ քարտեզում
9:25 – Ինչպե՞ս գրավիչ և գրագետ ներկայացնել բիզնես գաղափարը ներդրողին
13:45 – Ինչո՞ւ էին հայ գործարարները վախենում կիսվել հաջողության պատմություններով
14:50 – «Զգուշորեն շտապիր»․ ինչպես խելամիտ ռիսկի դիմել
17:00 – Ինչպե՞ս կարող է մասնավոր կապիտալի ֆոնդը բարեփոխել ընկերության աշխատանքը
23:51 – Պարտքը՝ բաժնետոմսի դիմաց․ նոր հնարավորություն բիզնեսի համար
24:55 – Բիզնեսը վաճառելու և նորը սկսելու մշակույթի մասին
26:40 – «Իմ բիզնեսը երեխայիս պես է»․ մենթալ արգելքը, որը խանգարում է ներդրումներին
28:30 – Սխալվելու իրավունք․ ինչո՞ւ է ձախողումը կարևոր բիզնեսի զարգացման համար
30:45 – Ինչպե՞ս ՏՏ ոլորտը հաղթահարեց ձախողման վախը
32:17 – Ի՞նչ է «Ընտանեկան գրասենյակը»․ գործիք՝ հարստությունը կառավարելու
The post Որտե՞ղ է հայկական բիզնեսի իրական փողը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) առաջարկը՝ 2025-ի օգոստոսի 1-ից վեց ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Այս մասին հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԷՑ-ը հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ ավելացնել նախորդ վեց ամսում իրականացված մոտ 12 մլրդ դրամի ներդրումների ծավալները։ ՀԾԿՀ-ն պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա […] The post ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ appeared first on CIVILNET.
Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը
Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպել են
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը
Սիրանուշ Ադամյան Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։ «Սրանից, […] The post Մեդիա կազմակերպությունները քննադատում են «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելուն ուղղված նախագիծը appeared first on CIVILNET.
Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները
Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ «խստորեն դատապարտում են վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։ Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։ «Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ […] The post Մի խումբ ՀԿ-ներ դատապարտում են ընդդիմախոսների դեմ իշխանությունների ընտրովի և ոչ իրավաչափ գործողությունները appeared first on CIVILNET.
Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական […] The post Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում appeared first on CIVILNET.





