Մեծ պատիվ է ընկերանալ երկու մեծ առաջնորդներ՝ Ալիևի և Փաշինյանի հետ․ Թրամփ

CivilNet
Մեծ պատիվ է ընկերանալ երկու մեծ առաջնորդներ՝ Ալիևի և Փաշինյանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ընկերանալը։ Այս մասին նա գրել է Truth-ում։

«Մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի հետ և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ օրը նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։

The post Մեծ պատիվ է ընկերանալ երկու մեծ առաջնորդներ՝ Ալիևի և Փաշինյանի հետ․ Թրամփ appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq