Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազան գրավելու համար

Իսրայելական զորքերը ցամաքային գործողություն են սկսել Գազայում, որի նպատակն է վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, հաղորդում է Axios-ը։
Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Գազա քաղաքի վրա: Կարճ ժամանակ անց, ըստ պաղեստինյան լրատվամիջոցների, իսրայելական տանկերը մտել են քաղաք:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը «երկաթե բռունցքով» հարվածում է Գազայի հատվածի «ահաբեկչական ենթակառուցվածքներին»: «Գազան այրվում է», – գրել է Կացը X-ի միկրոբլոգում:
«Իսրայելի պաշտպանության ուժերը քաջաբար պայքարում են՝ պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Մենք չենք հանձնվի կամ չենք նահանջի, մինչև մեր խնդիրը չկատարվի», – գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը Telegram-ում։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին, Իսրայելը ուժեղացրել է իր ավիահարվածները Գազա քաղաքի վրա և հարվածել տասնյակ բարձրահարկ շենքերի։
Նշվում է, որ Իսրայելի հարձակումը Գազայի վրա սկսվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության բարձրաստիճան անդամների միջև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։ Ինչպես գրում է Axios-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, Ռուբիոն Նեթանյահուին փոխանցել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում, բայց «ցանկանում է, որ այն արագ իրականացվի և ավարտվի որքան հնարավոր է շուտ»։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Գրոհայինները գերի են վերցրել ավելի քան 250 մարդու և տարել Գազայի հատված։ Պատանդներից մի քանիսը փոխանակվել կամ ազատ են արձակվել, մի քանիսը մահացել են։
Իսրայելը պատասխանել է ՀԱՄԱՍ-ին պատերազմ հայտարարելով։
ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։
Human Rights Watch-ը (HRW) Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր է համարել ցեղասպանությանը:
The post Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազան գրավելու համար appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





