Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը, պահանջում է չեղարկել դրոշմակնիքի վրայից Արարատը հանելու որոշումը

CivilNet
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը, պահանջում է չեղարկել դրոշմակնիքի վրայից Արարատը հանելու որոշումը

Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան (2022-24 թթ.) Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը և պահանջում է անվավեր ճանաչել սահմանային դրոշմակնիքների վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը։ 

ՀՀ կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։

Մարուքյանն իր յութուբյան տեսաուղերձում ասել է, որ դատարանից պահանջել է «նաև հայցի ապահովման միջոց կիրառել և կասեցնել դրա գործադրումը, որ այն հիմա չկիրառվի մինչև որ դատարանը կքննի և կտեսնի, թե որքանով է այդ որոշումը լեգիտիմ և որքանով այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը»:

Մարուքյանը պնդում է, որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ Զինանշանի մասին ՀՀ օրենքում և Սահմանադրության մեջ հստակ կա զինանշանի նկարագիրը (Հոդված 21). «ՀՀ զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։

Մարուքյանի խոսքով՝ կառավարությունում «ամաչել են գրել, թե ինչու են հանում [Արարատ լեռը]»։  Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլք կասկածի տակ են դրել Արարարտ լեռան «լեգիտիմությունը»։

«Մեր անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը. որ մենք ինքներս պետք է ճանաչենք ու ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով»,- սեպտեմբերի 18-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արարատ լեռը դրոշմակնիքների վրայից հանելու որոշմանը։ «Սա անում ենք, որովհետեւ ունենք ռազմավարություն՝ մեր պետության հարատեւությունն ապահովելու համար»,- ճեպազրույցում ասել էր նա։

Նույն օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե «չպիտի՛ պատիդ լինի նկար, որը հարևանի մոտ այլ էմոցիա կառաջացնի»։

Մարուքյանը հիշեցրել է, որ թեև վարչապետ Փաշինյանն ասել է, որ իրենց որոշման համար Թուրքիայից որևէ պահանջ չի եղել, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արարատ լեռը իր զինանշանի վրա օգտագործելուց։ 

«Եթե մենք թույլ տանք, որ սահմանահատման կնիքի վրայից հանվի Արարատ լեռը, այս նույն հիմնավորումներով կհանվի նաև զինանշանի վրայից: Սակայն զինանշանի վրայից հանելու համար պետք է սահմանադրություն փոխեն, օրենք փոխեն…  մենք որպես ՀՀ քաղաքացիներ, որպես ժողովուրդ, մենք հանդուրժո՞ւմ ենք այս ամեն ինչը, մենք օքե՞յ ենք սրա հետ, որ սա իրենք անեն»,- ասել է նա: 

The post Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը, պահանջում է չեղարկել դրոշմակնիքի վրայից Արարատը հանելու որոշումը appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq