Իրավապահները մտել են Գյումրիի քաղաքապետարան

CivilNet
Իրավապահները մտել են Գյումրիի քաղաքապետարան

ԱԱԾ-ն մտել է Գյումրիի քաղաքապետարան։

Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մտել քաղաքապետարանի շենք։

Abc media-ի տեղեկություններով՝ 60-70 ուժայիններ մուտք են գործել քաղաքապետարան, ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում»,- հայտնում են կոմիտեից։

The post Իրավապահները մտել են Գյումրիի քաղաքապետարան appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Hetq

Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում «անփույթ վերաբերմունք դրսևորելու համար»։ Հետագայում Արզումանյանին նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պատերազմի ժամանակ «Արեգա» բարձունքից զորքերին նահանջի հրաման արձակելու համար։ The post Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի appeared first on CIVILNET.

CivilNet