Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի

CivilNet
Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում «անփույթ վերաբերմունք դրսևորելու համար»։ Հետագայում Արզումանյանին նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պատերազմի ժամանակ «Արեգա» բարձունքից զորքերին նահանջի հրաման արձակելու համար։

The post Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Hetq