tech

Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը

Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։

Hetq

Արդյոք քաղցկեղի հետևանքով մահավան դեպքերը նվազե՞լ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հոկտեմբերի 16-ի նիստին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին քաղցկեղից մահացության դեպքերի նվազում է արձանագրվել։ «Մենք և՛ 2023, և՛ 2024-ի վիճակագրության տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է»,- ասել է Ավանեսյանը։  Հոկտեմբերը նշվում է որպես կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Այդ կապակցությամբ կառավարության անդամները հոկտեմբերի 16-ի նիստին ներկայացել էին իրազեկման խորհրդանշական կրծքանշաններով։ Հիշեցնելով օրվա խորհուրդը՝ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին սքրինինգային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական փոխհատուցումը և որոշակի դեղորայքի տրամադրումը դրական ազդեցություն են ունեցել վիճակագրության վրա։ #CivilNetCheck-ը գնացել է […] The post Արդյոք քաղցկեղի հետևանքով մահավան դեպքերը նվազե՞լ են appeared first on CIVILNET.

CivilNet

YoPhone-ը ևYoHealth-ը մասնակցում են  YoCamp 2025-ին

Միջոցառման շրջանակում անցկացվել է «Արհեստական բանականության (AI) ինտեգրումը» բիզնեսում թեմայով համաժողով, որին մասնակցել է ավելի քան 120 ուսանող և երիտասարդ մասնագետ Հայաստանի ավելի քան 10 բուհերից։

Hetq

Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում վերջին օրերին ծավալվել է հայաստանցի օգտատերերին թիրախավորող ֆինանսական խարդախության նոր ալիք։ Գովազդային գրառումների միջոցով տարածվում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութեր՝ դիփֆեյքեր, որոնցում հայ հաղորդավարների և հայտնի անձանց կերպարներն ու ձայները օգտագործվում են օգտատերերին մոլորեցնելու համար։ Facebook-ում և Instagram-ում նորաստեղծ կեղծ էջերով գովազդվող տեսանյութերում հայաստանյան լրատվամիջոցների հաղորդավարների դիփֆեյքերը ներկայացնում են «սենսացիոն» լուրեր։ Դրանցում համաշխարհային աստղերն ու հայտնի անձինք՝ Իլոն Մասկը, Կրիշտիանո Ռոնալդուն, գործարար Սամվել Կարապետյանը և այլք, իբր գովազդում են բջջային հավելվածներ՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ։ Դիփֆեյք լրատվական թողարկումներ Տեսանյութերից մեկում հաղորդավար Պետրոս Ղազարյանի կեղծված ձայնը հայտնում է, թե իբր ամերիկացի գործարար Իլոն Մասկը […] The post Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք appeared first on CIVILNET.

CivilNet

«Թուրքական ավիաուղիները» չվերթներ կսկսի դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան, հաղորդում են թուրքական առաջատար լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ թուրքական ավիաընկերությունը նոր չվերթ է նախաձեռնել ոչ միայն Երևան, այլև Ռումինիայի Տիմիշոարա քաղաք։ Թուրքական կողմը նոր ուղղությունների մեկնարկը բացատրել է «Թուրքական ավիաուղիների» ցանցի ընդլայնմամբ։  Երկու երկրների միջև հաղորդակցությունների խթանման թեման քննարկվել էր Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին՝ Երևանում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած վեցերորդ հանդիպմանը։  Հատուկ ներկայացուցիչները հանդիպմանը ի թիվս այլ հարցերի համաձայնել էին իրականացնել «անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն»։ Ներկայում Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ չվերթներն իրականացնում են Flyone Armenia և […] The post «Թուրքական ավիաուղիները» չվերթներ կսկսի դեպի Երևան appeared first on CIVILNET.

CivilNet

Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը

Պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ, որին մասնակցում են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը: Փաշինյանը նշեց,  որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը: «Մենք ոչ միայն քաղաքական, այլ նաև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Հայաստանի տարածքում թե’ ճանապարհները, թե’ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը:  Փաշինյանը չափազանց […] The post Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը appeared first on CIVILNET.

CivilNet

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գերազանցել են Չինաստանին՝ դառնալով աշխարհում երրորդը. Newsweek

Ամիր Դաֆթարի Գլոբալ ռազմական ուժերի հիերարխիայում տպավորիչ փոփոխության արդյունքում Հնդկաստանը շրջանցել է Չինաստանին՝ վերցնելով աշխարհի երրորդ ամենահզոր ռազմաօդային ուժի կոչումը։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ անսասան առաջատար, երկրորդը՝ Ռուսաստանն է, իսկ Հնդկաստանի վերելքը վկայում է Ասիայի ռազմավարական հավասարակշռության շեշտակի վերաձևավորման մասին։ Երկար տարիներ որպես հիմնական օդային գերտերություն դիտարկվող Չինաստանն այժմ չորրորդ տեղում է։ Ժամանակակից ռազմական ավիացիայի համաշխարհային տեղեկագրի վերջին ցուցակը ընդգրկում է 103 երկիր և 129 օդային ծառայություն՝ ներառյալ բանակի, նավատորմի և ծովային հետևակի ավիացիոն ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ, այն հետևում է աշխարհի 48,082 թռչող սարքի։ Newsweek-ը մեկնաբանության համար դիմել է ԱՄՆ Պետդեպարտամենտին, ինչպես նաև Չինաստանի և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարություններին։ […] The post Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գերազանցել են Չինաստանին՝ դառնալով աշխարհում երրորդը. Newsweek appeared first on CIVILNET.

CivilNet

Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ հայաստանյան մի շարք բանկերի և ռուսական «Գազպրոմբանկի» անունից։ Դրանք խոստանում են ներդրումային հարթակի հասանելիություն, որի միջոցով հնարավոր է իբր գումար աշխատել։ «Ամերիաբանկը բացել է հասանելիությունը հարթակին: Սկսում ենք 65,000 դրամից, ամսական ստանում ենք սկսած 675,000 դրամից»,-նշված է «Ամերիաբանկի» անունից տարածվող գրառման մեջ։ Մինչդեռ, այս գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը, հայտնի բանկերի անունն օգտագործելով, վստահություն ներշնչելն ու քաղաքացիներին դրդելն է ներդրումներ կատարել կասկածելի հարթակներում, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Նույն սխեման՝ տարբեր անուններով Նույն տեքստը տարածվում է «Արդշինբանկի» անունից։ Այդ գովազդային գրառումներին կցված է նույն in.invesstt.site անվանումով կայքը։ Հրահանգների հաջորդականությունը ևս […] The post Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից appeared first on CIVILNET.

CivilNet

«Արժե թռչել գոնե մեկ անգամ». մեկնարկում է 6-րդ հայկական ավիափառատոնը

Սեպտեմբերի 20-ին՝ 12:00-ին, մեկնարկելու է Armenia Air Fest VI ավիացիոն փառատոնը: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ փառատոնն անցկացվելու է Եղվարդ քաղաքի հարեւանությամբ՝ անավարտ ջրամբարի տարածքում ստեղծված հարթակում:

Hetq

Չինաստանը սրում է լարվածությունը Հարավչինական ծովում

Չինաստանի ռազմական հետազոտողները Հարավչինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների շրջանում ծովի հատակը դիտարկում են որպես գաղտնի ռազմադաշտ։ Technical Acoustics հանդեսում հրապարակված գիտական հոդվածում ներկայացվում են պլաններ՝ տարածաշրջանի վտանգավոր ստորջրյա միջավայրը վերածելու ականադաշտի, որը պետք է խաթարի ամերիկյան նավատորմի շարժերը։ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի՝ Դալյանի ծովային ակադեմիայի և Հարբինի ինժեներական համալսարանի թիմերի կողմից ղեկավարվող այս նախագիծը թիրախավորում է «ակուստիկ ստվերային գոտիները»՝ բնական սոնարի կույր տարածքները [այս գոտիներում ձայնային ազդանշանը բացակայում է], որոնք առաջանում են ստորջրյա լեռնաշղթաների պատճառով։ Նման գոտում 2021-ին բախվել էր ամերիկյան Connecticut  միջուկային հարձակողական սուզանավը։ Այստեղ հնարավոր է տեղակայել արհեստական բանականությամբ կառավարվող ինքնավար ականներ, որոնք ձայնով կբացահայտեն ու կհետևեն ամերիկյան […] The post Չինաստանը սրում է լարվածությունը Հարավչինական ծովում appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձի օրը, Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրես» պետական գործակալությունը որևէ կերպ չեն լուսաբանել արցախյան թեմայով այդ օրը տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները։ Նրանց եթերից և լրահոսից դուրս են մնացել «Եռաբլուր» պանթեոնում Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը, «Արցախը՝ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով համաժողովը, նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում կայացած արցախցիների «Միասնության» հանրահավաքը։ Չեն լուսաբանվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձն ու Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը՝ ուղղված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է սեպտեմբերի 2-ի իրադարձությունների լուսաբանումը, օրենսդրական դաշտը և պարզաբանումներ ստացել պատկան մարմիններից։ Պաշտոնական լռություն, […] The post Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը appeared first on CIVILNET.

CivilNet

Թրամփի համոզմամբ՝ Էրդողանը կարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն վերադարձող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Dawn News-ը: «Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի մասին։ Բայց նրան հարգում է [Ռուսաստանի նախագահ] Պուտինը, և նա իմ ընկերն է», – ընդգծել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ ԱՄՆ նախագահը հաստատել է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու ծրագրերը։ Հոկտեմբերի 13-ին Bloomberg-ը հայտնել է, որ Զելենսկին մտադիր է հանդիպել Թրամփի հետ հոկտեմբերի 17-ին՝ քննարկելու Ուկրաինայի […] The post Թրամփի համոզմամբ՝ Էրդողանը կարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը appeared first on CIVILNET.

CivilNet

Կոտայքում վառելիքի երկու լցակայանի գործունեությունը կասեցվել է

Կոտայքի մարզում դադարեցվել է վառելիքի երկու լցակայանի գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմատիվ խախտումների հիմքով, հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել «Օռանժ Օիլ» ՍՊԸ-ի հեղուկ գազի լցակայանում (Կոտայքի մարզ, Աբովյան, Արզնի խճուղի 1/2/4) և «Դ. Բ. Ա.» ԱՁ-ի բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում (Բալահովիտ, 1-ին փողոց, 4/10 1–3)։ Հետազոտությունների արդյունքում երկու հասցեներում էլ արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի բազմաթիվ խախտումներ, որոնք, ըստ տեսչական մարմնի, անմիջական և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և քաղաքացիների կյանքի անվտանգության համար։ Երկու լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելվել է ցանկացած շահագործման ուղղված գործողություն, ինչպես […] The post Կոտայքում վառելիքի երկու լցակայանի գործունեությունը կասեցվել է appeared first on CIVILNET.

CivilNet

ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը կրճատել կես տարով՝ սկսած 2026-ից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026-ի ամառային զորակոչից սկսած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել՝ սահմանելով 18 ամիս։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։ ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները, ըստ ՊՆ-ի, թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։Հիմնավորում […] The post ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը կրճատել կես տարով՝ սկսած 2026-ից appeared first on CIVILNET.

CivilNet

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին

Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ:

Hetq

Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.

CivilNet

State&Tech Bridge. կամուրջ՝ ՏՏ ոլորտի ու գործադիր մարմինների միջև

Հրապարակվում է որպես գովազդ Սեպտեմբերի 18-ին տեխնոլոգիական ոլորտի և գործադիր մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում հարկային արտոնությունները, խթանման ծրագրերն ու օրենսդրության լավարկման հնարավորությունները։ Հանդիպումը կազմակերպվել է Ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանի նախաձեռնությամբ։ The post State&Tech Bridge. կամուրջ՝ ՏՏ ոլորտի ու գործադիր մարմինների միջև appeared first on CIVILNET.

CivilNet

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում. ճանապարհ դեպի արդիական բանա՞կ, թե՞ քաղաքական քայլ

Էդուարդ Առաքելյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 24-ից մինչև 18 ամիս՝ սկսած 2026-ի ամառային զորակոչից։ Այս որոշումը երկակի նշանակություն կարող է ունենալ։ Մի կողմից՝ այն կարող է արտահայտել բանակային բարեփոխումների նոր մոտեցում․ զորանոցային երկարատև ծառայության փոխարեն շեշտը դնել պատրաստության որակի վրա և ստեղծել ավելի հավասարակշռված զինված ուժեր։ Մյուս կողմից՝ այն կարող է լինել ներքաղաքական քայլ և կառավարության քաղաքական ռազմավարության մաս՝ ուղղված հասարակական լարվածության նվազեցմանը և սեփական առաջադիմականության ցուցադրմանը՝ որպես հին, խորհրդային մոտեցումներից հրաժարվելու և արդիականացմանն իրենց նվիրվածության ապացույց։ Ինչու հին մոդելը այլևս կիրառելի չէ Ցանկացած պարագայում, […] The post Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում. ճանապարհ դեպի արդիական բանա՞կ, թե՞ քաղաքական քայլ appeared first on CIVILNET.

CivilNet

AI-ի ապագայի, տվյալների մասին DataFest 2025 միջազգային համաժողովը

Եթե սպիտակուցների եռաչափ կառուցվածքը իմանում ես, ավելի հեշտ է լինում ինչ-որ դեղ գտնել, որը կգնա կկպնի այդ եռաչափ  կառուցվածքին ու վերջինիս ֆունկցիան կփոխի։ Այսօր դա հնարավոր է անել մեքենայական ուսուցման մոդելով։

Hetq

Վառելիքի լցակայանների անվտանգության նոր կանոններ կսահմանվեն

Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) տեխնիկական անվտանգության միասնական կանոններ կսահմանվեն։ Կառավարությունը որոշում է ընդունել, որի նպատակն է նվազեցնել տեխնածին վթարների և դժբախտ պատահարների ռիսկերը՝ պաշտպանելով բնակչության կյանքն ու առողջությունը։ Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ և պետք է տարեկան առնվազն մեկ անգամ անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Սակայն մինչ օրս Հայաստանում գոյություն չի ունեցել որևէ իրավական ակտ, որը կկարգավորեր այս կայանների կառուցվածքի, շահագործման, վառելիքի պահման, փոխադրման և վաճառքի անվտանգության պահանջները։ Այս իրավական բացը, ըստ հիմնավորման, ոչ միայն ստեղծում է անհավասար պայմաններ շուկայում, այլև խոչընդոտում է պետական վերահսկողության արդյունավետ իրականացմանը՝ էապես բարձրացնելով վթարների […] The post Վառելիքի լցակայանների անվտանգության նոր կանոններ կսահմանվեն appeared first on CIVILNET.

CivilNet

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 16,000 արցախցի 

Հայկ Ղազարյան 2025-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 43,875 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 27,920-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,955 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Նախորդ ամսվա համեմատ վերադարձողների թիվը աճել է 780-ով․ եթե օգոստոսի 1-ին չվերադարձողների թիվը 16,735 էր, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 15,955։ 2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում (տե՛ս գրաֆիկը ստորև)։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացավ շուրջ 4-5 հազարով։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց […] The post Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 16,000 արցախցի  appeared first on CIVILNET.

CivilNet

ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա. Մարթա Կոս

Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա: Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: «Երևանում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր գործընկերության առաջնահերթությունները առաջ մղելու համար։ «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակներում հայտարարել եմ 202 մլն եվրոյի աջակցման մասին և մեկնարկել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»,- գրել է Կոսը։ The post ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա. Մարթա Կոս appeared first on CIVILNET.

CivilNet

Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի

Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր:

Hetq

«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտուր՝ ընդդեմ Հայաստանի

Գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս սպառազինվելու ադրբեջանական ծրագրերը, որոնք ոչ միայն չեն թուլացնում, այլեւ է՛լ ավելի են խթանում լարվածությունն ու վստահության պակասը Հարավային Կովկասում:

Hetq

Armenia Air Fest VI՝ Եղվարդում

Միջոցառումը համախմբեց ավիացիայի սիրահարներին ու այցելուներին՝ ներկայացնելով թռչող սարքերի ցուցադրություններ, պարապլանների և օդապարուկների թռիչքներ, ինչպես նաև երաժշտական ու մշակութային ծրագրեր։

Hetq

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը. Նիկոլ Փաշինյան

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը, ինչպես միշտ է եղել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, նշանակում է՝ չունես անվտանգություն։   Սեպտեմբերի 15-ին Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովին իր ելույթում Փաշինյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի»։ Նրա խոսքով՝ բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Ըստ վարչապետի՝ բանակի դեպքում մոտեցումն է լեգիտիմության ռազմավարությունը, որը վերջին երկու-երեք տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ «աներևակայելի արդյունքներ»։ Փաշինյանը որպես արդյունք նշեց զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաների աշխարհագրության ու հասանելիության ընդլայնումը, […] The post Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը. Նիկոլ Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

Մեր հարաբերությունները լավ են զարգանում. Պուտինը՝ Փաշինյանին

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը: Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է: Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում […] The post Մեր հարաբերությունները լավ են զարգանում. Պուտինը՝ Փաշինյանին appeared first on CIVILNET.

CivilNet

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում 

Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։  MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում  appeared first on CIVILNET.

CivilNet

Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ

Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:  «Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում: Իսրայելական օդուժը սեպտեմբերին հրթիռակոծել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Համասը» հայտարարել է, որ զոհվել է իր հինգ անդամ։ The post Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ appeared first on CIVILNET.

CivilNet

Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։  «Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Այն տարածքներում, որտեղ դելիմիտացված չի։ Տենց բան չկա՞։ Կան տեղեր, մի 100 անգամ ասել ենք՝ ես էլ, վարչապետն էլ։ […] Ինչի՞, միայն անկլավը չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ»,- ասել էր Սիմոնյանը՝ որպես օրինակ նշելով Տավուշի մարզը։  #CivilNetCheck-ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել է, […] The post Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով appeared first on CIVILNET.

CivilNet

«Վրացական երազանքը» որոշիչ հաղթանակ է տարել ընդդիմության բո ՏԻՄ ընտրություններում

Միխեիլ Գվաձաբիա, OC Media  Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոշոր առավելությամբ հաղթել է տեղական ինքնակառավարման ընտրություններում, որոնք բոյկոտել էին երկրի խոշոր ընդդիմադիր ուժերը։ Ընտրության օրն ընդդիմադիր գործիչների նախապես հայտարարած «խաղաղ հեղափոխությունը» չկայացավ․ նախագահական պալատ ներխուժելու կարճատև փորձը ոստիկանությունը հետ մղեց։ Կիրակի առավոտյան ժամը 01:00-ի դրությամբ հաշվարկված էր քվեների 75 տոկոսը։ «Վրացական երազանքն» ստանում է ձայների 81 տոկոսը։ Դա գրեթե անխուսափելիորեն կուսակցությանը կապահովի մեծամասնություն երկրի բոլոր համայնքային խորհուրդներում։ Կուսակցության թեկնածուներն առաջատար էին նաև բոլոր քաղաքապետական մրցապայքարներում՝ 64 քաղաքներից ու համայնքներից 26-ում ընտրություններին մասնակցելով առհասարակ առանց մրցակիցների։ Պաշտոնական մասնակցությունը կազմել է ընդամենը 41 տոկոս՝ Վրաստանի անկախությունից հետո ամենացածրը՝ ըստ […] The post «Վրացական երազանքը» որոշիչ հաղթանակ է տարել ընդդիմության բո ՏԻՄ ընտրություններում appeared first on CIVILNET.

CivilNet

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Hetq

Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են խուճապ առաջացնող գրառումներ՝ «Անդառնալի կորուստ․ դիպուկահարի կրակոցը խլեց Դավիթի կյանքը», «Հրատապ․ ադրբեջանցին օրը ցերեկով կացինով ներխուժել է գյուղ», «20 անգամ ավելի շատ մահեր կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին» և այլ վերտառությամբ։ Սակայն այս «լուրերը» կա՛մ որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ, կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ ամբողջությամբ հորինված։ Սենսացիոն, տագնապային գրառումներ տարածող ֆեյսբուքյան այս էջերը ներկայանում են որպես լրատվական, մինչդեռ դրանք մեծամասամբ տարածում են հորինված տեղեկություններ։ Այդ էջերը իրենց ստեղծումից ի վեր հավաքել են մեծ թվով հետևորդներ, ինչի հետևանքով ահաբեկող գրառումներն հասնում են լայն լսարանի։      Կորոնավիրուսից սարսափելի աղետից մինչև կացինով ներխուժած […] The post Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում  appeared first on CIVILNET.

CivilNet

Վինսենթ Ռոշը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին։

Hetq

«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Փաշինյանը ծանոթացել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերին

Խոսելով աղքատության մասին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօր աղքատության պրոբլեմն 80% դեպքերում ուղիղ աներկբա, առանց շեղումների կախված է կրթության որակից։

Hetq

Մհեր Գրիգորյանն ու Մարթա Կոսը մեկնարկել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն

Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից: Հայաստանը և ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ դինամիկ պահ։ Նա ողջունել է Հայաստանի քայլերը՝ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ։ Հանձնակատար Կոսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջերս՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը: Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մեծ քայլ է դեպի երկու երկրների […] The post Մհեր Գրիգորյանն ու Մարթա Կոսը մեկնարկել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն appeared first on CIVILNET.

CivilNet

Հանրային հեռարձակողների թիվը երեքից դարձնել երկու. ինչ է սպասվում «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերին

Ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվ։

Hetq

Թուրքիան նախիջևանցի տաքսիստներին թույլ չի տալիս մտնել Իգդիր

Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Ադրբեջանական Gundelik Nakhchivan սոցիալական լրատվական էջը հայտնում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին արգելք են սահմանել Նախիջևանից եկող տաքսիստների համար։ Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում տուգանային հրապարակ։ Վարորդները պատմել են, որ մաքսակետն անցնելուց հետո ոստիկանները կանգնեցնում են և ստուգում 20 կիլոմետրանոց վերահսկողության գոտում։ Ըստ նույն էջի՝ թուրք սահմանապահները վարորդներին տարբերում են մյուսներից՝ խնդրելով ուղևորների անուններն ու ազգանունները։ «Ովքեր քննությունը չեն անցնում, տուգանվում են, իսկ մեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանման տարածք»,– փոխանցում է Gundelik Nakhchivan-ը։ Տաքսիստ Գունդուզ Մամեդովը պատմել է, որ մի […] The post Թուրքիան նախիջևանցի տաքսիստներին թույլ չի տալիս մտնել Իգդիր appeared first on CIVILNET.

CivilNet

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.

CivilNet

Քննարկվել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի  հետ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։   Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ: The post Քննարկվել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները appeared first on CIVILNET.

CivilNet

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն Վաշինգտոնի փաստաթղթերում չկա. Փաշինյան

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում՝ իր ելույթում։ Նա նշել է, որ հայաստանյան իրականության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ «Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն»,- ասել է Փաշինյանը։ Նա ելույթը սկսել է՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված. «Ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ […] The post «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն Վաշինգտոնի փաստաթղթերում չկա. Փաշինյան appeared first on CIVILNET.

CivilNet

UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ

Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:

Hetq

AxelMondrian-ը և ToC մշակութային կազմակերպությունը միավորում են ջանքերը արվեստի և ստեղծարար նախագծերի իրականացման համար

Հրապարակվում է որպես գովազդ «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը, որը հաղորդակցության, կրեատիվ բովանդակության, հանրային կապերի ու մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատարներից է, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել մշակութային նախագծերի մտահղացմամբ և կառավարմամբ զբաղվող «ToC» մշակութային կազմակերպության հետ:  «ԱքսելՄոնդրիանում արվեստին նվիրված նախագծերը միշտ ունեն առանձնահատուկ նշանակություն։ Մենք մշտապես փնտրում և համագործակցում ենք այն կազմակերությունների հետ, որոնք նոր շունչ և նորարարական մոտեցում են ցուցաբերում արվեստում։ Այս համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունի ToC մշակութային կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը, որն արդեն իսկ կարողացել է համախմբել լավագույն արտիստներին և կյանքի կոչել արվեստի ազդեցիկ նախաձեռնություններ,— հայտնել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերության բրենդի և մարքեթինգային հաղորդակցության տնօրեն […] The post AxelMondrian-ը և ToC մշակութային կազմակերպությունը միավորում են ջանքերը արվեստի և ստեղծարար նախագծերի իրականացման համար appeared first on CIVILNET.

CivilNet

Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել

Այթան Ֆարհադովա, հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Ադրբեջանը հյուրընկալել է «Հավերժ եղբայրություն» համատեղ բազմազգ զորավարժությունները՝ Թուրքիայի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Ղազախստանի մասնակցությամբ։ Զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի և նախատեսվում է, որ կշարունակվեն շուրջ երկու շաբաթ։ Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ բազմազգ համատեղ զորավարժություններում կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ «Զորավարժության հիմնական նպատակը հատուկջոկատայինների միջև փորձի փոխանակումն ու նրանց հմտությունների կատարելագործումն է։ Մասնակից ստորաբաժանումները նաև կկատարեն մարտական պատրաստության առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, պարաշյուտային ցատկեր, դիպուկահարների գործունեություն, ինչպես նաև բնակավայրերի մաքրման գործողություններ հակառակորդի ուժերից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ սա «Հավերժ եղբայրություն» համատեղ զորավարժությունների […] The post Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել appeared first on CIVILNET.

CivilNet

ԵՄ արգելքի նախաշեմին՝ Հնդկաստանից դիզվառելիքի արտահանումները Եվրոպա կտրուկ աճել են 

Եվրոպական միությունը պատրաստվում է 2026-ի հունվարի 21-ից արգելել ռուսական նավթից վերամշակված նավթամթերքի ներմուծումը, ինչի նախաշեմին Հնդկաստանի դիզվառելիքի արտահանումները Եվրոպա օգոստոսին հասել են վերջին 11 ամսվա առավելագույն ցուցանիշին՝ ըստ նավերի տեղաշարժի մոնիթորինգի տվյալների։ Ոլորտի ինսայդերները և փորձագետները վստահ են, որ Հնդկաստանի արտահանումները, հատկապես դիզվառելիքի, կմնան բարձր մակարդակի վրա, քանի որ Եվրոպան ձգտելու է  պաշարներ կուտակել և մեղմել սպասվող պակասուրդը։ Եվրոպայի կողմից Հնդկաստանից դիզվառելիքի գնման ավելացումը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները քննադատում են Հնդկաստանին ռուսական նավթի մեծածավալ գնումների համար՝ նրան մեղադրելով, թե շահույթ է ստանում զեղչված ռուսական նավթից արտադրված վառելիքը Եվրոպա արտահանելով։ Հնդկաստանը չի ընդունում այս մեղադրանքները՝ […] The post ԵՄ արգելքի նախաշեմին՝ Հնդկաստանից դիզվառելիքի արտահանումները Եվրոպա կտրուկ աճել են  appeared first on CIVILNET.

CivilNet

Փոխվարչապետն ընդունել է ԵՆԱԲ հանրային հատվածի և կորպորատիվ ֆինանսավորման գլոբալ հաճախորդների ներդրումային հարցերով պատասխանատուին

Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ անդամակցությունը բանկին նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցելու։

Hetq