Չինաստանը սրում է լարվածությունը Հարավչինական ծովում

CivilNet
Չինաստանը սրում է լարվածությունը Հարավչինական ծովում

Չինաստանի ռազմական հետազոտողները Հարավչինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների շրջանում ծովի հատակը դիտարկում են որպես գաղտնի ռազմադաշտ։ Technical Acoustics հանդեսում հրապարակված գիտական հոդվածում ներկայացվում են պլաններ՝ տարածաշրջանի վտանգավոր ստորջրյա միջավայրը վերածելու ականադաշտի, որը պետք է խաթարի ամերիկյան նավատորմի շարժերը։

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի՝ Դալյանի ծովային ակադեմիայի և Հարբինի ինժեներական համալսարանի թիմերի կողմից ղեկավարվող այս նախագիծը թիրախավորում է «ակուստիկ ստվերային գոտիները»՝ բնական սոնարի կույր տարածքները [այս գոտիներում ձայնային ազդանշանը բացակայում է], որոնք առաջանում են ստորջրյա լեռնաշղթաների պատճառով։ Նման գոտում 2021-ին բախվել էր ամերիկյան Connecticut  միջուկային հարձակողական սուզանավը։ Այստեղ հնարավոր է տեղակայել արհեստական բանականությամբ կառավարվող ինքնավար ականներ, որոնք ձայնով կբացահայտեն ու կհետևեն ամերիկյան սուզանավերին։

Այդ ականները կմնան անգործուն մինչև թիրախի ակտիվացումը։ Դրանք կունենան թաքստոցային ծածկույթ և բազմազգայուն սենսորներ։ Պարասելներում Չինաստանի արդեն գոյություն ունեցող ռազմական ենթակառուցվածքները՝ վազքուղիներ, նավահանգիստներ, ռադարներ, կծառայեն որպես մեկնարկային հարթակ։ Ծովի հատակի սոնարների, քվանտային սենսորների և անօդաչու թռչող սարքերի համադրմամբ համակարգը կարող է փոխել ստորջրյա պատերազմի բնույթը՝ պասիվ դիտարկումից անցնելով ագրեսիվ խափանումների։

Ամերիկյան նավատորմը շարունակում է ազատ նավարկության մանևրները Հարավչինական ծովում, և Վաշինգտոնը դեռ հրապարակավ չի արձագանքել Չինաստանի այս նոր ստորջրյա քայլերին։ Չինական «Հարավչինական ծովի ուսումնասիրությունների նախաձեռնություն» հետազոտական կենտրոնի 2025-ի մարտի զեկույցի համաձայն՝ 2024-ին ԱՄՆ-ն սաստիկ ավելացրել է սուզանավերի տեղակայումները՝ առնվազն 11 միջուկային հարձակողական սուզանավ, երկու թևավոր հրթիռներով զինված սուզանավ և մեկ բալիստիկ հրթիռակիր սուզանավ՝ աջակից ստորաբաժանումներով։ Այդ ուղղությամբ նավերը, ամենայն հավանականությամբ, հետևում են չինական վեց 094 դասի միջուկային բալիստիկ սուզանավերին, որոնք գրեթե անընդհատ հերթապահում են և Պեկինի ծովային միջուկային զսպման ողնաշարն են համարվում։

Բայց Չինաստանի ստորջրյա խաղը վտանգավոր ու դավադիր է։ Նրա կողմից վիճարկվող ջրերի ռազմականացումը, այդ թվում՝ խութերն ու ժայռերը, որոնց նկատմամբ հավակնություններ ունի Ֆիլիպինները, արագանում է։ Արհեստական կղզիներից մինչև սոնարային ցանցեր ու արհեստական բանականությամբ կառավարվող ականներ՝ Պեկինը աննկատ վիճարկվող գոտիները վերածում է ամրացված հենակետերի։ Պարասելյան կղզիներն արդեն լի են ռադարներով և թռիչքուղիներով, իսկ այժմ նման մարտավարությունը սողոսկում է Սպրատլիի կղզիներ՝ սպառնալով Ֆիլիպինների ինքնիշխանությանը։

Չինաստանի ռազմավարությունն ակնհայտ է․ ջնջել պաշտպանական և հարձակողական սահմանները և աստիճանական վերահսկողություն հաստատել ծովային տարածքների նկատմամբ՝ գաղտնիության, ենթակառուցվածքների և ահաբեկման միջոցով՝ ստիպելով մրցակիցներին արձագանքել։

Այնուամենայնիվ, Չինաստանի ստորջրյա միջուկային զսպման համակարգը լուրջ խոցելիություններ ունի։ Նրա բալիստիկ հրթիռակիր միջուկային սուզանավերը, ինչպես նշում են չինական ռազմական աղբյուրների, որ վկայակոչել է ամերիկացի չինագետ, պրոֆեսոր Ռայան Մարտինսոնը 2025-ի հունիսին ամերիկյան Միջազգային ծովային անվտանգության կենտրոնում (CIMSEC) հրապարակված հոդվածում, շարունակում են համեմատաբար աղմկոտ մնալ և խոցելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար ստորջրյա դիտարկման ցանցի հայտնաբերման համար, և մեծ է կանխարգելիչ հարվածի վտանգը։

Դրան հակազդելու համար Պեկինը որդեգրել է «բաստիոնային ռազմավարություն»՝ իր միջուկային սուզանավերը պահել Հարավչինական ծովում՝ պաշտպանված ռազմականացված կղզիներով, ռազմանավերով, ինքնաթիռներով և այլ սուզանավերով։ Սակայն այս պաշտպանական ռազմավարությունը գին ունի։ Սահմանափակ գոտում գործելը հեշտացնում է դրանց հետևելը, իսկ դրանք կրում են JL-2 բալիստիկ հրթիռներ՝ 8,000–9,000 կմ հեռահարությամբ, որոնք բաստիոնի (հատուկ պաշտպանված տարածք) ներսից չեն կարող հասնել ԱՄՆ մայրցամաքին։

Չինաստանի ռազմավարությունը երկակի է։ Նախ՝ ամրացնել տարածաշրջանը ռադարային համակարգերով, սոնարային ցանցերով և անօդաչուների խմբերով՝ ԱՄՆ ներթափանցումները կանխելու համար։ Հետո՝ զարգացնել JL-3 բալիստիկ հրթիռները՝ մեծացված հեռահարությամբ, որպեսզի ԱՄՆ-ին հնարավոր լինի խոցել հենց սեփական ջրերից։ Եթե դա հաջողվի, Չինաստանը կկարողանա պահպանել ռազմավարական ճնշումը՝ առանց խոցելի նեղուցներով անցնելու, ինչպիսիք են Միյակոյի նեղուցը կամ Բաշիի ջրանցքը։ Սա նրա ավելի լայն նպատակի կարևոր քայլերից է՝ հաստատվել Հարավչինական ծովում։

Չնայած արագ ռազմականացմանը, Չինաստանի ստորջրյա բաստիոնը Հարավչինական ծովում դեռ ամբողջական չէ։ Ներկայում այն ընդգրկում է Հայնանը, Պարասելներն ու Սպրատլին, իսկ հյուսիսային հատվածը մնում է բաց։ Բացակայող օղակը Սքարբորո խութն է։

Ռազմավարական դիրքի շնորհիվ Սքարբորոն կարող է դառնալ բաստիոնի հյուսիսային հենակետը՝ ամբողջական վերահսկողություն ապահովելով այս կիսափակ ծովի նկատմամբ։ Եթե Չինաստանն այն ամրացնի, ինչպես Պարասելներն ու Սպրատլին, ապա կփակի իր միջուկային սուզանավերի շրջափակման գիծը և կխստացնի վերահսկողությունը վիճարկվող ջրերի վրա։

Թեպետ դեռ 2012-ից Չինաստանը փաստացի վերահսկում է Սքարբորոն, այն խուսափել է կղզիաշինությունից՝ հավանաբար դիվանագիտական լարվածության պատճառով։ Ֆիլիպինները հայտարարել են, որ նման քայլը «կարմիր գիծ» է։ Սակայն Ֆիլիպինների միակ դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ 1951-ին կնքված Փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում Սքարբորոն ներառված չէ։

Այս անորոշությունը խութը խոցելի է դարձնում աստիճանական զավթման համար, և Չինաստանը պատրաստ է ավարտել իր ռազմավարական եռանկյունին, եթե միայն տարածաշրջանային հակազդեցությունը հռետորաբանությունից չվերածվի իրական զսպման։

Չինաստանի ձգտումը՝ հաստատել ծովային գերակայություն Հարավչինական ծովում, արագանում է, բայց նրա վերահսկողությունը դեռ ամբողջական չէ։ Չնայած ԱՄՆ-ն Սքարբորո խութը չի ներառել 1951-ի Փոխադարձ պաշտպանության պայմանագրում, Վաշինգտոնը, Մանիլան և դաշնակից ուժերը շարունակում են բարձր ինտենսիվությամբ ազատ նավարկության գործողությունները վիճարկվող խութի մոտ՝ ազդարարելով, որ Չինաստանի աստիճանական վերահսկողությունը չի մնա անարձագանք։

Ֆիլիպինները ուժեղացրել են իրենց զսպման ռազմավարությունը՝ ձեռք բերելով գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարող են խոցել Սքարբորո խութը՝ Լուսոնից ընդամենը 230 կմ հեռավորության վրա։ Այս հրթիռները կարիք չունեն հասնելու Հայնան կամ Չինաստանի մայրցամաք․ դրանց հեռահարությունը հատուկ նախատեսված է Ֆիլիպինների ինքնիշխանությունը պաշտպանելու և Պեկինի հաշվարկները բարդացնելու համար։

Ւր բալիստիկ միջուկային սուզանավեր օգտագործելով որպես ռազմավարական վահան Թայվանի շուրջ հնարավոր ճգնաժամի ժամանակ՝ Չինաստանը ձգտում է կանխել ԱՄՆ միջամտությունը կամ ստիպել բանակցությունների, ինչը կախված է ծովային «բաստիոնի» (պաշտպանված գոտու) ստեղծումից։ Սակայն Սքարբորոն ակնհայտ խոցելի օղակ է մնում։

Թեև Չինաստանը Պարասելյան կղզիները վերածում է սուզանավերի թակարդի, նրա հյուսիսային թևը մնում է բաց։ Սքարբորո խութի ցանկացած ռազմականացում կարող է հրահրել ԱՄՆ-ի անմիջական արձագանքը՝ Չինաստանի աստիճանական ընդլայնումը վերածելով վտանգավոր ճգնաժամի և ստիպելով Վաշինգտոնին բացահայտ հակազդել Պեկինի հավակնություններին։

The post Չինաստանը սրում է լարվածությունը Հարավչինական ծովում appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը

Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։

Hetq

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.

CivilNet

Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.

CivilNet

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում 

Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։  MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում  appeared first on CIVILNET.

CivilNet