ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում

Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։
MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։
Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով վնասելով իր, ինչպես նաև այլ ամերիկացիների բիզնես շահերին: Frontera-ն Վրաստանում երկար ժամանակ գործունեություն է ծավալել և խնդրահարույց պատմություն ունի այս երկրում:
«Մեր նման ընկերությունների համար, որոնք աշխատանքի են ընդունում մարդկանց և ներդրումներ են անում Վրաստանում, երկկողմ կայուն հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն», – ասվում է նամակում։
Օրինագիծը կխստացնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե երկիրը չդադարեցնի իր հետընթացը ժողովրդավարական ուղուց, բայց նաև կտրամադրի խթաններ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում օգնություն և վիզաների հնարավոր ազատականացում, եթե երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացվեն: Ներկայացուցիչների պալատն այն ընդունել է այս տարվա մայիսին, սակայն այդ ժամանակվանից ի վեր այն սպասում է Սենատի հաստատմանը:
Սեպտեմբերին անանուն աղբյուրները The Hill-ին հայտնել էին, որ օրինագիծը միանձնյա արգելափակել է հանրապետական սենատոր Մարկվեյն Մալինը, որը Նիկանդրոսի կարծիքին նմանվող տեսակետ է հայտնել՝ ընդգծելով Վրաստանում ամերիկյան ներդրումների ապագայի վերաբերյալ իր մտահոգությունը։
Այդ ժամանակ կոնգրեսական Մալինը 2020-ին The Hill-ի համար հոդված էր գրել՝ «Միացյալ Նահանգները պետք է աջակցի Վրաստանի ազատության համար պայքարին» վերնագրով։
2020-ին Մալինը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին նկարագրել էր որպես «ռուսական դպրոցն անցած օլիգարխ, որը միլիարդներ էր վաստակել, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց պետական գործարանների սեփականացման ալիքը, երբ անհատները կոռուպցիոն ճանապարհներով շատ ցածր գնով ձեռնարկություններ ձեռք բերեցին և սկսեցին մեծ շահույթներ ստանալ։
Մալինը նաև քննադատեց Վրաստանի կառավարությանը երկրում բիզնես վարելու փորձ կատարող ամերիկյան երկու ընկերությունների՝ Conti Group-ի և Frontera Resources-ի համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Վերջին ընկերությունը հենց Նիկանդրոսն է հիմնադրել։
Frontera-ն Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների երկար և խնդրահարույց պատմություն ունի, այդ թվում` դատական հայցեր, վրացի աշխատողներին վատ վերաբերվելու մեղադրանքներ և կոնգրեսականների շրջանում լոբբինգ անելու վրա ծախսված հսկայական գումարներ։
Մալինը սեպտեմբերին The Hill-ին ասել էր, որ Վրաստանի հարցում իր մոտեցման փոփոխությունը և MEGOBARI ACT-ին դեմ լինելը որևէ կապ չունեն Frontera-ի հետ իր կապերի հետ՝ պնդելով, որ գրեթե երկու տարի է անցել այն ժամանակից, երբ նա կապ է ունեցել ընկերության հետ: Հանրային հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ Նիկանդրոսը 2020-ից ի վեր Մալինի քարոզարշավին նվիրաբերել է մոտ 6000 դոլար, ինչը համեմատաբար համեստ գումար է:
Թեև OC Media-ն չի տեսել Նիկանդրոսի ամբողջ նամակը, Reuters-ը չի հիշատակում Frontera-ի մասին, միայն հղում է անում TXN Energy էներգետիկ ընկերությանը, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգում, թեև ընկերության մասին բաժնում նշվում է, որ այն Վրաստանում գործունեություն է ծավալում 1997-ից։
TXN Energy-ն Տեխասում ունի նույն փոստային հասցեն, ինչ Frontera-ն: Նամակում նշվում է, որ Նիկանդրոսը TXN Energy-ի գործադիր տնօրենն է, սակայն այդ տեղեկատվությունը հասանելի չէ TXN Energy-ի կայքում, որտեղ առհասարակ շատ քիչ տեղեկատվություն կա։ Չկան նաև ընկերության մասին որևէ այլ մանրամասներ:
Այն պահից ի վեր, երբ Frontera-ն 2020-ի մայիսին պարտվեց Վրաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործում, ընկերության և կառավարության հարաբերությունները, կարծես, բարելավվել են։

Frontera-ի գործունեության մասին հիշատակող ցուցանակ Արևելյան Վրաստանում։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին Reuters-ին ասել է, որ Թբիլիսին ԱՄՆ-ում լոբբիստական կապեր չունի։ Նա նաև կրկնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների հանրահայտ թեզը, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կտրուկ վատացել են նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք, սակայն Թբիլիսին հույս ունի վերագործարկել հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
«Ինչ վերաբերում է պարոն Սթիվեն Նիկանդրոսին, նա ամերիկացի գործարար է, որը լայնորեն ճանաչված է որպես առաջիններից մեկը, որը Խորհրդային Միությունից Վրաստանի անկախացումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջան բերեց ամերիկյան կայացած բիզնեսներ»,- ասել է Թալիաշվիլին։
Հաշվի առնելով Սենատում Մալինի կողմից օրինագծի շարունակական արգելափակումը, դրա ընդունման հարցը մնում է անորոշ։ Օրինագծի կողմնակիցները մտահոգություն են հայտնել այս առթիով, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, որը, թերևս, «Վրացական երազանք»-ի ամենաակտիվ հակառակորդն է Կոնգրեսում։
Նամակն ինքնին գաղտնի կերպով Reuters-ին տրամադրել է «հանրապետական կուսակցության անդամի ավագ օգնական», որն ասել է, որ Նիկանդրոսի լոբբինգը նվազեցնում է օրինագծի ընդունման հնարավորությունները։
Ուիլսոնը նաև Reuters-ին ասել է, որ կուսումնասիրի այս հարցը։
The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում appeared first on CIVILNET.
Թեմատիկ
«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.
Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։
Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ
Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.
Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում քննարկվել է անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը
Պետք է շարունակաբար կատարելագործել ոլորտային գործընթացները և ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։
Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը
Պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ, որին մասնակցում են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը: Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը: «Մենք ոչ միայն քաղաքական, այլ նաև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Հայաստանի տարածքում թե’ ճանապարհները, թե’ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը չափազանց […] The post Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը appeared first on CIVILNET.



