Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։
Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է, իսկ կուսակցության հետ ասոցացվողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։
Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։

Ալիքում հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց՝ 12:08-ին, ձայնագրությունը հայտնվել է ֆեյսբուքյան «Մտածող մարդկանց ակումբ/Клуб думающих людей» էջում։ Այն ստեղծվել է 2022-ին և ունի մոտ 20 հազար հետևորդ։
Հոկտեմբերի 24-ի դրությամբ ձայնագրության վերաբերյալ այս գրառումը էջում ունեցել է ընդամենը 16 տարածում (share), որոնցից միայն երեքը՝ հրապարակային։ Այս օգտատերերի էջերը ողողված են իշխանամետ քարոզչական բովանդակությամբ․ նրանք հիմնականում տարածում են գրառումներ «Հայկական ժամանակ» և civic.am կայքերից։

Էջի մյուս հրապարակումները հիմնականում մեջբերումներ և մտորումներ են․ քաղաքական բովանդակություն ունի միայն հոկտեմբերի 17-ի գրառումը։ Չի բացառվում, որ էջը սկզբում հրապարակել է ոչ քաղաքական բովանդակությամբ՝ հետևորդներ հավաքելու և հետագայում այլ նպատակներով օգտագործվելու համար։

Լրատվամիջոցներից առաջինը՝ Medianews.site-ը
Տելեգրամյան ու ֆեյսբուքյան անհայտ էջերում հայտնվելուց հետո ձայնագրությունը հրապարակվել է medianews.site-ում։ Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:50-ին, այն հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, 12:51-ին՝ կայքում, իսկ 13:10-ին՝ ֆեյսբուքյան էջում (արխ․)։

Նույն ժամին՝ 13։10-ին, medianews.site-ի հոդվածը կցած ձայնագրության վերաբերյալ գրառում են տարածել ArmeniaNews (արխ․) և «ԱՐՄԵՆԻԱ» (արխ․) ֆեյսբուքյան էջերը։ Ըստ ուսումնասիրության՝ այս էջերն ուղիղ կապ ունեն medianews.site-ի հետ և, ամենայն հավանականությամբ, կառավարվում են նույն տեղից, քանի որ միաժամանակ տարածում են նույն գրառումները։
«Ինֆոքոմի» 2021-ին հրապարակած հետաքննությունը բացահայտել էր, որ medianews.site-ը և ArmeniaNews-ը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Մինչև այս պաշտոնը ստանձնելը Չախոյանը բլոգեր էր։ Կայքն ու ֆեյսբուքյան էջը ողողված են Չախոյանի տարբեր գրառումներով և հայտարարություններով։ Ինքը՝ Չախոյանը, երբեք չի հերքել կապը Medianews.site-ի հետ։

Այս բոլոր էջերի գործունեությանը #CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել էր. մենք պարզել էինք, որ դրանք բոլորն ունեն իշխանամետ ուղղվածություն։ Այս էջերը նաև նախորդ տարի համակարգված կերպով թիրախավորում էին Հայաստանում ընդդիմադիր ցույցեր սկսած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ տարածելով կեղծ և դավադրապաշտական թեզեր։
ՏԵՍ՝ Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ
Medianews.site-ի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց ձայնագրության մասին գրել են իշխանամետ լրատվամիջոցները․ civic.am՝ ժամը 13:15-ին, armtimes.com՝ 13:34-ին, իսկ ավելի ուշ՝ araratnews.am և մի շարք այլ կայքեր։
Ինչպե՞ս տարածվեցին նմանատիպ այլ «սկանդալային» ձայնագրություններ և տեսանյութեր
Հոգևորականների ձայնագրությունից օրեր անց տարածվեց մեկ այլ «գաղտնալսում»՝ այս անգամ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ներկայում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հանրահավաքին իբր գումարով մասնակիցներ բերելու վերաբերյալ։
Տարածված ձայնագրությունում զրուցակիցներից մեկը խոսում է հրապարակ գնալու և 40,000 դրամ խոստացված գումարի մասին։ Ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։ Մինչդեռ Կարապետյանի թիմը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են։
#CivilNetCheck-ի ուսումնասիրության համաձայն՝ այս ձայնագրությունն ամենավաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 20:21-ին հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, րոպեներ անց՝ 20:27-ին, հրապարակվել է նույն լրատվամիջոցի կայքում և 20:33-ին ֆեյսբուքյան էջում (արխ․)։

Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, medianews.site հրապարակել էր իբրև անանուն աղբյուրից ստացած նամակագրություն, հոդվածում նշելով, որ 40,000 դրամի դիմաց առաջարկում են մասնակցել Սամվել Կարապետյանին աջակցող ակցիաներին։
Այս դեպքում էլ գործել է նույն սխեման։ Medianews.site-ից հետո «սկանդալային ձայնագրությունը» հայտնվել է ՔՊ-ի civic.am-ում՝ 20:36-ին, araratnews.am-ը՝ 20:59-ին։
Այս սխեման նոր չէ
Նոր չէ, որ Medianews.site-ը օգտագործվում է խնդրահարույց բովանդակություն տարածելու համար՝ փորձելով թաքցնել իշխանական հետքը։
2023-ին նույնպիսի մեդիա սխեմայով տարածվել էր նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր (2025-ին մահացած) Մհեր Սահակյանի մասնակցությամբ տեսանյութը՝ ԱԺ անվտանգության տեսախցիկներից։ Տեսանյութը տարածած լրատվամիջոցները պնդում էին, թե Սահակյանը հարվածել է ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տեսանյութը լրատվամիջոցներից ամենավաղը՝ 20:46-ին, հրապարակվել է medianews.site-ի ֆեյսբուքյան էջում, այնուհետև տարածվել այլ լրատվամիջոցներում։
Թե ինչպես էր ԱԺ անվտանգության տեսախցիկների տեսագրությունը հայտնվել այդ կայքում, մինչ այժմ պարզաբանում չի տրվել։
The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.
Թեմատիկ
«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.
Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։
Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ
Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում
Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։ MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում appeared first on CIVILNET.
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում քննարկվել է անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը
Պետք է շարունակաբար կատարելագործել ոլորտային գործընթացները և ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։
Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը
Պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ, որին մասնակցում են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը: Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը: «Մենք ոչ միայն քաղաքական, այլ նաև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Հայաստանի տարածքում թե’ ճանապարհները, թե’ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը չափազանց […] The post Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը appeared first on CIVILNET.



