Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել

CivilNet
Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել

Այթան Ֆարհադովա, հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Ադրբեջանը հյուրընկալել է «Հավերժ եղբայրություն» համատեղ բազմազգ զորավարժությունները՝ Թուրքիայի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Ղազախստանի մասնակցությամբ։

Զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի և նախատեսվում է, որ կշարունակվեն շուրջ երկու շաբաթ։

Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ բազմազգ համատեղ զորավարժություններում կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

«Զորավարժության հիմնական նպատակը հատուկջոկատայինների միջև փորձի փոխանակումն ու նրանց հմտությունների կատարելագործումն է։ Մասնակից ստորաբաժանումները նաև կկատարեն մարտական պատրաստության առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, պարաշյուտային ցատկեր, դիպուկահարների գործունեություն, ինչպես նաև բնակավայրերի մաքրման գործողություններ հակառակորդի ուժերից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ սա «Հավերժ եղբայրություն» համատեղ զորավարժությունների չորրորդ փուլն է, որն արդեն դարձել է «ավանդույթ և ռազմական համագործակցության վառ օրինակ»։

Նախորդ զորավարժությունները կայացել էին Ղազախստանում 2024-ի սեպտեմբերին՝ ներգրավելով նաև Հորդանանի և Ղրղզստանի ուժերին՝ բացի այս վերջին փուլին մասնակցող երկրներից։

Ըստ իշխանամետ APA գործակալության՝ Ադրբեջանում անցկացվելիք զորավարժությունների մասին հայտարարվել էր հունիսին։

The post Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը կրճատել կես տարով՝ սկսած 2026-ից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026-ի ամառային զորակոչից սկսած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել՝ սահմանելով 18 ամիս։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։ ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները, ըստ ՊՆ-ի, թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։Հիմնավորում […] The post ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը կրճատել կես տարով՝ սկսած 2026-ից appeared first on CIVILNET.

CivilNet

Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ հայաստանյան մի շարք բանկերի և ռուսական «Գազպրոմբանկի» անունից։ Դրանք խոստանում են ներդրումային հարթակի հասանելիություն, որի միջոցով հնարավոր է իբր գումար աշխատել։ «Ամերիաբանկը բացել է հասանելիությունը հարթակին: Սկսում ենք 65,000 դրամից, ամսական ստանում ենք սկսած 675,000 դրամից»,-նշված է «Ամերիաբանկի» անունից տարածվող գրառման մեջ։ Մինչդեռ, այս գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը, հայտնի բանկերի անունն օգտագործելով, վստահություն ներշնչելն ու քաղաքացիներին դրդելն է ներդրումներ կատարել կասկածելի հարթակներում, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Նույն սխեման՝ տարբեր անուններով Նույն տեքստը տարածվում է «Արդշինբանկի» անունից։ Այդ գովազդային գրառումներին կցված է նույն in.invesstt.site անվանումով կայքը։ Հրահանգների հաջորդականությունը ևս […] The post Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից appeared first on CIVILNET.

CivilNet

Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ

Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:  «Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում: Իսրայելական օդուժը սեպտեմբերին հրթիռակոծել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Համասը» հայտարարել է, որ զոհվել է իր հինգ անդամ։ The post Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ appeared first on CIVILNET.

CivilNet

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Hetq

Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են խուճապ առաջացնող գրառումներ՝ «Անդառնալի կորուստ․ դիպուկահարի կրակոցը խլեց Դավիթի կյանքը», «Հրատապ․ ադրբեջանցին օրը ցերեկով կացինով ներխուժել է գյուղ», «20 անգամ ավելի շատ մահեր կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին» և այլ վերտառությամբ։ Սակայն այս «լուրերը» կա՛մ որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ, կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ ամբողջությամբ հորինված։ Սենսացիոն, տագնապային գրառումներ տարածող ֆեյսբուքյան այս էջերը ներկայանում են որպես լրատվական, մինչդեռ դրանք մեծամասամբ տարածում են հորինված տեղեկություններ։ Այդ էջերը իրենց ստեղծումից ի վեր հավաքել են մեծ թվով հետևորդներ, ինչի հետևանքով ահաբեկող գրառումներն հասնում են լայն լսարանի։      Կորոնավիրուսից սարսափելի աղետից մինչև կացինով ներխուժած […] The post Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում  appeared first on CIVILNET.

CivilNet