Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են խուճապ առաջացնող գրառումներ՝ «Անդառնալի կորուստ․ դիպուկահարի կրակոցը խլեց Դավիթի կյանքը», «Հրատապ․ ադրբեջանցին օրը ցերեկով կացինով ներխուժել է գյուղ», «20 անգամ ավելի շատ մահեր կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին» և այլ վերտառությամբ։
Սակայն այս «լուրերը» կա՛մ որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ, կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ ամբողջությամբ հորինված։
Սենսացիոն, տագնապային գրառումներ տարածող ֆեյսբուքյան այս էջերը ներկայանում են որպես լրատվական, մինչդեռ դրանք մեծամասամբ տարածում են հորինված տեղեկություններ։ Այդ էջերը իրենց ստեղծումից ի վեր հավաքել են մեծ թվով հետևորդներ, ինչի հետևանքով ահաբեկող գրառումներն հասնում են լայն լսարանի։
Կորոնավիրուսից սարսափելի աղետից մինչև կացինով ներխուժած ադրբեջանցի․ հորինված լուրերի հետքերով
Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթի մասին գրառման տակ օգտատերերը դժգոհել են․ կցված հղումով անցնելիս պարզվել է, որ հոդվածը ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ոմն Դավիթի մասին է, և որևէ կապ չունի Հայաստանի հետ։
Նմանատիպ արձագանք է առաջացրել նաև՝ «Հրատապ լայվով դիմում եմ ողջ բնակչությանը. ահավոր բան է տեղի ունեցել» վերնագրով գրառումը։ Այն տարածվում է կառավարության շենքի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով՝ ստեղծելով տպավորություն, թե նա շտապ հայտարարություն է արել։ Մինչդեռ, կցված հոդվածում նշվում է, որ ուղիղ եթերում հաղորդվել է ինչ-որ «սարսափելի միջադեպի» մասին, սակայն չի հստակեցվում, թե ինչ է տեղի ունեցել։

Նույն ֆեյսբուքյան էջերը խուճապային գրառումներ են տարածում, թե իբր օրը ցերեկով ադրբեջանցի է կացինով ներխուժել գյուղ։
Վստահություն ներշնչելու համար լուսանկարում օգտագործված է «Այսօր» լրատվամիջոցի տարբերանշանն ու aysor.am կայքի անվանումը նմանակող apsor.am գրությունը։

Հոդվածում նշված չէ, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը։ Ըստ հոդվածի՝ գյուղացիները կարողացել են չեզոքացնել ադրբեջանցուն և կան վիրավորներ։ Բայց Հայաստանի որևէ գյուղում կացինով ադրբեջանցու ներխուժման դեպք չի գրանցվել։
Նույն ֆեյսբուքյան էջերը մի քանի օրվա տարբերությամբ գրել են ոչ միայն դիպուկահարի կրակոցից զոհի, սարսափելի միջադեպերի, այլև կորոնավիրուսից ավելի մահացու աղետի մասին։
«20 անգամ ավելի շատ մահեր, քան կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին»,- գրում են ֆեյսբուքյան էջերը։
Սակայն հոդվածում խոսքը ոչ թե նոր համաճարակի մասին է, այլ ինչ-որ աղետի, որի մասին որևէ հստակ տվյալ չի նշվում։
Ո՞րն է խուճապային կեղծ լուրերի թիրախն ու իրական նպատակը
Կեղծ գրառումներին կցված բոլոր հոդվածները ռուսերեն են՝ հավանաբար երկու լեզվով խոսող լսարանին թիրախավորելու նպատակով։ Արհեստական բանականության (ԱԲ) գործածությունը հայտնաբերող հարթակների գնահատմամբ՝ այդ տեքստերը 70–90% հավանականությամբ գեներացվել են ԱԲ գործիքներով։ Նույնը վերաբերում է նաև լուսանկարներին, որոնք ևս ստեղծված կամ մշակված են արհեստական բանականության գործիքներով։

Այսպիսի խուճապային գրառումների հիմնական նպատակը դրանց կցված կայքերի այցելությունների թվի ավելացումն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Սահմանային, արտակարգ իրավիճակների մասին լուրերը սովորաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում օգտատերերի շրջանում։ Եվ այդ նպատակով վերնագրերում հաճախ կիրառվում են «հրատապ», «արտակարգ», «սարսափելի» ձևակերպումները՝ մարդկանց ստիպելով բացել հղումները։
The post Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում appeared first on CIVILNET.
Թեմատիկ
«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.
Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։
Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ
Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.
Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում
Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։ MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում appeared first on CIVILNET.
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում քննարկվել է անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը
Պետք է շարունակաբար կատարելագործել ոլորտային գործընթացները և ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։




