ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան

CivilNet
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան:

Նման հայտրարություն նա արել է ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը»,–ասաց Փաշինյանը:

Նա կարծում է, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել: «Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ»,–նշեց վարչապետը: 

Նա հավելեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն: 

«Այսօր ՀՀ–ն անկախ է՝ ավելի, քան երբևէ, պետություն է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է՝ ավելի, քան երբևէ, և դա այդ թվում մեր նահատակների զոհողությունների շնորհիվ»,–ամփոփեց Փաշինյանը:

***

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշել է լուծարել Մինսկի խումբը։ Նախարարների խորհրդի որոշումը ընդունվել է ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։

The post ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq