ՔԿ-ն վարույթ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ ձայնագրության հիման վրա

CivilNet
ՔԿ-ն վարույթ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ ձայնագրության հիման վրա

Հոկտեմբերի 17-ին Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Իշխանական լրատվամիջոցները տարածել էին 2023-ի հոկտեմբերի հեռախոսազանգի ձայնագրություն։ Ձայնագրության մեջ Աղան աբեղա Երնջակյանն ասում է, որ Գարեգին Երկրորդն իրեն ստիպել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի։

Վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակը հարցում էր արել և ՆԳՆ-ից տեղեկացել, որ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:

The post ՔԿ-ն վարույթ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ ձայնագրության հիման վրա appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq