«Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան

«2019-ին «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է 2019-ին նման հայտարարություն արել, այն պայմանավորելով ժամանակին Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելով։
Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունն արել է, «որովհետև հայրենասեր» է եղել։ Նա ընդգծել է, որ իր հայրենասիրության աստիճանը չի փոխվել. «Այժմ ոչ ավելի, ոչ էլ պակաս հայրենասեր եմ, այլ նույնքան հայրենասեր եմ»։
Ըստ Փաշինյանի, այս «աղաղակող հակասության» պատճառը հայրենասիրության ընկալման մոդելն է։
«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հայրենասիրության մոդելով, 2019-ին հայրենասեր էի Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով», – ասել է նա։
Խոսելով այդ հին մոդելի ակունքների մասին՝ Փաշինյանը պնդել է, որ այն ձևավորվել է խորհրդային տարիներին։
«Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած մոդելն է», – հայտարարել է վարչապետը։
Նա մանրամասնել է, որ մինչև «իրական Հայաստանի գաղափարախոսությունը», հայրենասիրության ընկալումը մեծամասամբ հենվել է 1940-1980-ական թվականներին ստեղծված գրքերի, երգերի, բանաստեղծությունների և արվեստի այլ գործերի վրա։ Փաշինյանի խոսքով, թեև հայ մեծերը ջանք են դրել այդ գործերում ազգային հույզեր արտահայտելու, սակայն այդ ամենը «ի վերջո պարփակված է եղել խորհրդային միության գլավլիտով»՝ գրաքննության կազմակերպությամբ, որը վերահսկում էր բոլոր հրապարակումները։
«Եվ հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, դրանք բոլորը ձևավորվել են գլավլիտի պայմաններում, և հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ», – ընդգծել է նա։
Իր խոսքը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ իր հղած ուղերձից մի հատված. «Հայրենասիրության այդ մոդելը, որը խորհրդային միությունը ձևավորել է մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու հայկական ԽՍՀ-ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից, նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար»։
Նույն ուղերձի համաձայն՝ տասնամյակներ շարունակ գրքերի ու ֆիլմերի միջոցով սերմանված այդ գաղափարախոսության արդյունքում ձևավորված «սոցիալհոգեբանությունն» է, որ հանգեցրել է Ղարաբաղյան շարժմանը։ «Մենք բոլորս, ինձնից սկսած, այդ սոցիալհոգեբանության կրողն էինք», – նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ 90-ականներին այն փոխանցվել է նոր սերունդներին։
Փաշինյանի խոսքով, այդ սոցիալհոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր։ Որովհետև կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։
The post «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





