Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը
Ֆրանսիայի գլխավորությամբ վեց երկիր ճանաչել է Պաղեստին պետությունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած բարձր մակարդակի գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
Ֆրանսիան, որը գագաթնաժողովն անցկացրել է Սաուդյան Արաբիայի հետ համատեղ, հայտարարել է Պաղեստինը պետություն ճանաչելու իր որոշման մասին։ Նույնպիսի հայտարարությամբ են հանդես եկել նաև Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Մոնակոն։
«Այսօր ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինի պետությունը», – ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի, Կանադայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները, որոնք Պաղեստինի ճանաչման մասին պաշտոնապես հայտարարել էին մեկ օր առաջ։
Այս հայտարարությամբ վերոնշյալ երկրները միանում են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից շուրջ 147-ին, որոնք, ըստ 2025 թվականի ապրիլի տվյալների, արդեն պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետականությունը։
Այսպիսով՝ միջազգային հանրության ավելի քան 80 տոկոսը ներկայումս ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս զարգացումը էլ ավելի մեծ դիվանագիտական ճնշում է ստեղծում Իսրայելի նկատմամբ, որը շարունակում է իր ցեղասպանական պատերազմը Գազայում՝ այնտեղ սպանելով ավելի քան 65,300 պաղեստինցու և վերածելով ամբողջ անկլավը ավերակների։
Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան Պաղեստինի պետականությունը ճանաչել էին դեռևս նախորդ տարի։ Բացի այդ, Մադրիդը պատժամիջոցներ էր սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Գազայում իր վարած պատերազմական հանցագործությունների համար։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գագաթնաժողովի ընթացքում նշել է․ «Երկու պետությունների լուծումն անհնար է, երբ այդ պետություններից մեկի բնակչությունը ցեղասպանության զոհ է դառնում»։
The post Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





