Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որը օրերս է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին կվերադառնա Հայաստան։
Իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, անդրադարձել է Երևանի քրեական դատարանի վճռին՝ նշելով, թե դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ իր մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։
«Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։ 7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7,5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ»,- գրել է Համբարձումյանը։
Նա նաև անդրադարձել է իր թեկնածությանը․ «Մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկն առաջադրել ինձ ՀՀ վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այդ իրական վտանգը։ Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի»,- գրել է Համբարձումյանը։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ արձակվել: Քննչական կոմիտեն 2019-ին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
The post Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է․ Դավիթ Համբարձումյան appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





