Առայժմ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային ձևաչափ չկա․ Արարատ Միրզոյանը՝ «Թրամփի ուղու» մասին

CivilNet
Առայժմ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային ձևաչափ չկա․ Արարատ Միրզոյանը՝ «Թրամփի ուղու» մասին

«Թրամփի ուղու» շուրջ հետագա աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, իսկ Ադրբեջանի հետ աշխատանքային ձևաչափ առայժմ չկա։ Լրագրողների այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվելու աշխատանքները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասների շուրջ, մասնավորապես Ադրբեջանի հետ, ԱԳ նախարարը նախ պատասխանել է. «Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով»։

Ճշտող հարցին, թե ինչ ձևաչափով է աշխատանքը տարվում ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը պարզաբանել է. «Առայժմ որևէ այդպիսի բան չկա, ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում»։

Նա վերահաստատել է փաստաթղթում ամրագրված սկզբունքները, որոնց համաձայն՝ «ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»։

Արարատ Միրզոյանը կոչ է արել հիմնվել բացառապես ստորագրված և հրապարակված փաստաթղթի վրա՝ երկրորդական համարելով ընդդիմադիրների բանավոր մեկնաբանությունները։

«Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչ-որ գրված և հրապարակված է, մնացած բանավոր մեկնաբանությունները էական չեն։ Ժողովուրդ ջան, նայեք նրան, ինչ-որ գրված և հրապարակված է, դրա տակ կա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրա տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, մի հատ էլ կա Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը», – ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք, ինչպես և հենց նախաստորագրելու պահին, ինչպես և դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի և վայրի վերաբերյալ խորհրդակցությունը, նույնպես հենց այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել դա»։

The post Առայժմ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային ձևաչափ չկա․ Արարատ Միրզոյանը՝ «Թրամփի ուղու» մասին appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։  The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.

CivilNet

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում

A1plus

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Hetq