ՀԲԸՄ-ն մտահոգություն է հայտնում պետության և եկեղեցու միջև սրվող իրավիճակի կապակցությամբ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայաստանում զարգացող իրադարձությունների, մասնավորապես՝ պետության և Հայ առաքելական եեղեցու միջև սրվող իրավիճակի առնչությամբ։
Հայտարարությունում ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը նշել է, որ պետությունը և եկեղեցին, հայկական սփյուռքի հետ միասին, կազմում են հայ ժողովրդի գոյության երեք հիմնասյուները։ Կազմակերպությունը կոչ է արել զսպվածության և ազգային միասնության պահպանման՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դրա ժողովրդավարական գործընթացները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, կանոնները և ընթացակարգերը, որը «ավելի քան 1700 տարի եղել է հայկական ինքնության անսասան հենասյունը»։
«Ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն՝ իր առաքելությունը իրականացնելու ունակության մեջ, այդ թվում՝ վերջին օրերին բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները և Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված սպառնալիքները, սպառնում է թուլացնել մեր պետությունը՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներում»,- ասված է հայտարարությունում։
ՀԲԸՄ-ն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական անորոշության այս փուլում անհրաժեշտ է ամրապնդել ազգային հիմնարար հաստատությունները, որպեսզի «յուրաքանչյուրը կարողանա կատարել իր դերը ժողովրդի զարգացման գործում»։
Հայտարարությունը եզրափակվում է կազմակերպության հիմնադիրների կարգախոսով՝
«Ուժը միասնության մեջ է»։
The post ՀԲԸՄ-ն մտահոգություն է հայտնում պետության և եկեղեցու միջև սրվող իրավիճակի կապակցությամբ appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





