Քարոզարշավից մեկ օր առաջ բաեգործական միջոցառում է կազմակերպվել. հաղորդում է ներկայացվել դատախազություն

Հոկտեմբերի 21-ին Խոյ համայնքի Դողս գյուղում, որտեղ ևս անցկացվում են Վաղարշապատի ընտրությունները՝ համայնքների խոշորացման հետևանքով, կազմակերպվել է բարեգործական միջոցառում, որի կապակցությամբ «Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազությանը։ Այս մասին ասված է «Ականատես»-ի տարածած հաղորդագրության մեջ:
-Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ միջոցառումը կազմակերպվել է բարերար Ռուբեն Մանուկյանի կողմից, ով Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիկ Յայլոյանի ընկերն է։ Միջոցառումն անցկացվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ և ներկայացվել է որպես Ռ․ Մանուկյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես։
-Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հյուրասիրություն, համերգ, երեխաներին բաժանվել են նվերներ, իսկ մեկ երեխայի տրամադրվել է 10,000 դոլարին համարժեք դրամ
-Նվերների բաժանումն իրականացրել է անձամբ Լյուդվիկ Յայլոյանը։ Իսկ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, նույնպես մասնակցել է բարեգործական միջոցառմանը և ելույթ ունեցել դրա ընթացքում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
-ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այդ թվում ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալու կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու համար։
-Բարեգործական միջոցառումն իրականացվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թեկնածու հանդիսացող և/կամ ընտրությանը մասնակցող կուսակցության անդամներ հանդիսացող անձանց ուղղակի մասնակցությամբ (ընդհուպ նյութական բարիքներն ինքնին բաժանելը)։
-Միևնույն ժամանակ, դրա անցկացումը ակնհայտորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա անդամների ու ընտրություններում թեկնածուների անվան հետ, ուստի գտնում ենք, որ նշված անձանց գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
-Դիտորդական առաքելությունն ակնկալում է՝
-անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները,
-ապահովել իրավական գնահատականների լիարժեքությունը,
-և պատասխանատվության ենթարկել օրենքի խախտման մեջ ներգրավված անձանց։
Ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը գործում են օրենքի և հավասարության սկզբունքների շրջանակում։
The post Քարոզարշավից մեկ օր առաջ բաեգործական միջոցառում է կազմակերպվել. հաղորդում է ներկայացվել դատախազություն appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





