51 հոգանոց քննչական խումբը 80 օրում մեկ գործողություն է արել․ Կարապետյանի փաստաբաններ

Գևորգ Թոսունյան
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները նրա դեմ հարուցված քրեական գործը որակում են քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ մեղադրանքներն անհեթեթ են, իսկ քննությունը ձգձգվում է առանց որևէ գործողության։
Այսօր հրավիրված ասուլիսին փաստաբան Արմեն Ֆերոյանն ասաց, որ Սամվել Կարապետյանի՝ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ մեղադրանքը զուրկ է որևէ հիմքից։ Նա նշեց, որ իրենք ներգրավել են լեզվաբան պրոֆեսորների, որոնք տվել են համալիր փորձագիտական եզրակացություն։
Հունիսի 17-ին գործարար, Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու՝ հայտարարելով, որ եթե քաղաքական ուժերը չեն կարողանում, «մենք մեր ձևով կանենք»։ Կոչից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնալից գրառումներ արեց Ֆեյսբուքի իր էջում, ինչին հետևեց խուզարկությունը Կարապետյանի երևանյան առանձնատանը, ապա նրա կալանավորումը։
Ըստ Ֆերոյնաի՝ լեզվաբանները վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը և հիմնավորել, որ այնտեղ կոչի հետ կապված որևէ հանգամանք չկա։ Ըստ նրա՝ քննչական մարմինը, բացի «սին դատողություններից», որևէ այլ փաստարկ չունի։
Պաշտպանական խմբի անդամները մատնանշեցին նախաքննության մարմնի անգործությունը։ Փաստաբան Լիանա Գասպարյանը հայտնեց, որ Կարապետյանի կալանքի վերջին երկարացումից անցել է մեկ ամիս, սակայն նրա վերաբերյալ «գեթ մեկ 10 րոպեանոց գործողություն չի կատարվել»։ Այս պնդումը զարգացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ասելով, որ 51 քննիչից բաղկացած խումբը շուրջ 80 օրվա ընթացքում կատարել է ընդամենը մեկ գործողություն՝ առաջադրել է փողերի լվացման, փաստաբանի որակմամբ, խայտառակ մեղադրանք, որի հիմնավոր կասկածը դատարանը չի հաստատել։
Նախկին դատավոր, այժմ Կարապետյանի շահերի պաշտպան Արշակ Վարդանյանը քննադատեց ինչպես քննչական խմբի, այնպես էլ դատախազների աշխատանքը՝ դրանք որակելով «կամայականությունների մրցույթ»։ Նրա համոզմամբ՝ Կարապետյանին փողերի լվացման դրվագն ավելացվել է՝ նպատակ ունենալով վարկաբեկել գործարարի անունը։
«Խոսել, որ Սամվել Կարապետյանը հափշտակություններ է կատարել կամ հարկերից է խուսափել, առավել ևս՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք օրինականացրել, կարծում եմ՝ աբսուրդի դաշտից է»,- նշեց նա։
Արամ Վարդևանյանը անդրադարձավ դատարանի որոշմանը, որով Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Ըստ նրա՝ դատարանը որպես հիմնավորում նշել է, թե Կարապետյանը, ունենալով հանրային ճանաչելիություն և վստահություն, կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Վարդևանյանը հեգնանքով առաջարկեց Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել «քաղաքական վարույթ» հասկացությունը, «որ իմանանք, թե դա քաղաքական վարույթ է, և ամեն ինչ ավելի թափանցիկ լինի»։
***
Գործարարի կալանավորմանը նախորդել էր նրա և ՀՀ իշխանությունների հարաբերությունների կտրուկ սրումը։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ քննադատելով իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսված արշավի համար։
Այդ հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները «օպերատիվ գործողություններ» իրականացրին գործարարի երևանյան առանձնատանը, ինչից հետո նա ձերբակալվեց և ավելի ուշ՝ կալանավորվեց։
Իշխանությունները լայնածավալ ստուգումներ սկսեցին նաև Կարապետյանին պատկանող ձեռնարկություններում։ Ազգային ժողովն ընդունեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) պետականացմանը միտված օրենքների փաթեթ։ Կառավարությունը ընկերության կառավարումը վերցրեց իր ձեռքը՝ անտեսելով Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի ավելի վաղ կայացրած որոշումը, որը Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ այդօրինակ գործողություններից։
Գլխավոր լուսանկարը՝ News.am-ի
The post 51 հոգանոց քննչական խումբը 80 օրում մեկ գործողություն է արել․ Կարապետյանի փաստաբաններ appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը․ ուղիղ (տեսանյութ)
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողով․ ՈՒՂԻՂ
Վարչապետի մասնակցությամբ պատարագ՝ կարգալույծ արված քահանայի կողմից (լուսանկարկեր)
Լրագրողների մուտքը վանքի սրահ, որտեղ պատարագի ընթացքում գտնվում էր վարչապետը, սահմանափակված էր անվտանգության աշխատակիցների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց պատարագի, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը։ Եկեղեցում գտվող անձանցից մեկը Փաշինյանի ներկայությամբ բացականչեց, որ Ասատրյանն իրավունք չունի անցկացնել պատարագը, ինչին անմիջապես արձագանքեցին անվտանգության աշխատակիցները՝ նրա բերանը փակելով ու հեռացնելով եկեղեցուց։ Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ The post Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին appeared first on CIVILNET.
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը» համաժողովին պանելային քննարկմանը
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Ինչպե՞ս դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ խոսույթներին ընտրությունների նախաշեմին․ հայ-էստոնական փորձի փոխանակում
Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։





