Կենտրոնական բանկի անունից ֆիշինգային նամակներ են ուղարկում

Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
Կառույցից տեղեկացնում են, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
ԿԲ-ն հորդորում է՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
«Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- հայտնում են ԿԲ-ից։
The post Կենտրոնական բանկի անունից ֆիշինգային նամակներ են ուղարկում appeared first on CIVILNET.
Թեմատիկ
2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈՒՂԻՂ
2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը՝ ուղիղ հեռարձակմամբ
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի է ունենում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկում։
Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է 2026-ի բյուջեի նախագիծը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է 2026-ի բյուջեի նախագիծը․ ՈՒՂԻՂ
Պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտպանության ոլորտի 2018-2026 թթ. ծախսերը՝ ըստ պետական բյուջեի
Պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտպանության ոլորտի 2018-2026 թթ. ծախսերը՝ ըստ պետական բյուջեի
Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններով պարզեցվել է պարտադիր հայտարարագրման գործընթացը։ Այն քաղաքացիները, որոնք ունեն միայն ՊԵԿ-ին տեսանելի եկամուտներ՝ աշխատավարձ կամ կենսաթոշակ, կարող են չմտնել համակարգ և չլրացնել եկամուտների հայտարարագրերը։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված՝ ՊԵԿ-ի ունեցած տվյալների հիման վրա։ Այս դեպքում հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի կիրառվի։ Միևնույն ժամանակ, եթե քաղաքացին ունի հարկման ենթակա այլ եկամուտներ, որոնք թաքցրել է պետությունից, այդ պատասխանատվությունը չի վերանում։ Ընտանիքի անդամների միջև իրականացված փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի՝ անկախ դրանց չափից։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց որ դրանք վերաբերում են ծնող-երեխա, քույր-եղբայր, ամուսիններ, ինչպես նաև […] The post Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է appeared first on CIVILNET.
Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր
Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր





