Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

CivilNet
Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններով պարզեցվել է պարտադիր հայտարարագրման գործընթացը։

Այն քաղաքացիները, որոնք ունեն միայն ՊԵԿ-ին տեսանելի եկամուտներ՝ աշխատավարձ կամ կենսաթոշակ, կարող են չմտնել համակարգ և չլրացնել եկամուտների հայտարարագրերը։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված՝ ՊԵԿ-ի ունեցած տվյալների հիման վրա։ Այս դեպքում հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի կիրառվի։

Միևնույն ժամանակ, եթե քաղաքացին ունի հարկման ենթակա այլ եկամուտներ, որոնք թաքցրել է պետությունից, այդ պատասխանատվությունը չի վերանում։

Ընտանիքի անդամների միջև իրականացված փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի՝ անկախ դրանց չափից։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «‎Քաղաքացիական պայամանագիր»‎ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց որ դրանք վերաբերում են ծնող-երեխա, քույր-եղբայր, ամուսիններ, ինչպես նաև պապիկ-տատիկ և թոռներ փոխհարաբերություններին։

«‎Նաև կառավարությանը իրավունք ենք վերապահել այլ եկամուտների տեսակներ սահմանել, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի, և այդ եկամուտների թվում կլինի քաղաքացիների վերցրած վարկերն ու փոխառությունները»‎,- ասել է Թունյանը՝ հավելելով, որ նաև ՊԵԿ-ի գործիքակազմն են ավելարել և սահմանել որ քաղաքացու համաձայմության դեպքում, եթե ինքն այդ իրավունքը տալիս է Պեկ-ին, ապա բանկային ավանդներից ստացված եկամուտները նույնպես ինքնաշխատ տարբերակով կլրացվեն։

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` 3։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու մինչև նոյեմբերի 1–ը։


The post Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84,6 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ. Պապոյանը ներկայացրել է համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը

Զեկուցողը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Բագրատաշենի անցակետում հայ վարորդների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Hetq