Օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երազանք կարելի է անվանել․ Քոչարյան

CivilNet
Օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երազանք կարելի է անվանել․ Քոչարյան

Օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ՝ այսօր նույնիսկ երազանք կարելի է անվանել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր Արցախի գոյությունը»,- ասաց Քոչարյանը։   

Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանության գալու դեպքում Քոչարյանի գլխավորած ուժը կչեղարկի Վաշինգտոնյան համաձայնությունները, երկրորդ նախագահը դիվանագիտորեն արձագանքեց՝ չի չեղարկի։ 

«Միացյալ Նահանգներն այն երկիրը չէ, որի հետ կարելի էստորագրել մի փաստաթուղ, այնուհետև վեց ամիս հետո չեղարկել, ասել չենք ընդունում և այլն։ Բավական դժվար է։ Չի նշանակում ԱՄՆ-ն ինչ ասի պետք է անես, ո՛չ։ Մենք ուզում ենք հարցը լուծվի բոլոր կողմերի համար։ Դիվանագիտական ձև կա՝ ոչ թե ասել՝  մենք չենք ընդունում, այլ պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ-ի հետաքրքրությունն ավելի մեծ պրոյեկտի մեջ»,- ասաց Քոչարյանը։  

The post Օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երազանք կարելի է անվանել․ Քոչարյան appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

Հայկ Ղազարյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։  «Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների»,- […] The post Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար appeared first on CIVILNET.

CivilNet

Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել․ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ

«Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի»։

Hetq

Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գարի Գալիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի մուտքի մոտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։ Նույն օրն էլ նա կալանավորվել էր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն […] The post Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը appeared first on CIVILNET.

CivilNet

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:

Hetq