Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

CivilNet
Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

Հայկ Ղազարյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։ 

«Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների»,- 44-օրյա պատերազմի ժամանակ բանակային հակահարվածի գործով դատական նիստին ասաց «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը (ՀՀ պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի որդին,- խմբ․)։

Երևան քաղաքի դատարանում այսօր կայացած նիստում շարունակեց քննարկվել փորձագիտական եզրակացությունը, որը գնահատում է 2020-ի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողության պլանավորման և իրականացման թերությունները։

Դատավորի ճշտող հարցին, թե արդյոք այդ գործողությունը կատարվել է գրավոր հրամանով, Օհանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն արձակել է բանակի հրամանատարը։ Միաժամանակ նա նշեց, որ հակահարվածի հատուկ գործողություն սկսելու հրամանը բանավոր է եղել, մինչդեռ մինչ այդ ՊԲ-ի հրամանները գրավոր էին տրվում։

Փորձագիտական եզրակացության մեջ, որն ընթերցում էր դատախազ Ալեքսանյանը, նշված էր, որ հակահարվածի նախապատրաստման և իրականացման գործընթացում հետախուզություն չի վարվել։

2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածն իրականացնելու նպատակով ներգրավեց ռեզերվային ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը («Ցոր») և Իվանյանի տանկային բրիգադը։ Այդ օպերացիայի գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։

«Լելե Թեփեի օպերացիայի» գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Ո՞վ է պատասխանատու ընդհանուր ձախողման համար

Դատական նիստին Արթուր Օհանյանը պնդեց, որ հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում։ «Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ բանակային հակահարվածը ձախողվել է չկազմակերպված իրականացվելու հետևանքով, և առկա է պատճառահետևանքային կապ հակահարվածի թերի պլանավորման, կազմակերպման, իրականացման ու ձախողման միջև։

Փորձագետները, սակայն, նշել են, որ պատասխանատուների մասով չեն կարող գնահատական տալ, քանի որ դա իրավական գնահատման հարց է և դուրս է իրենց իրավասությունից։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։ Այդ նիստին կմեկնարկի վկաների հարցաքննությունը։

Բրիգադը ամբողջական կազմով չի եղել. Օհանյան

Օհանյանը նաև անդրադարձավ փորձագիտական եզրակացության մեկ այլ կետի, որտեղ նշված է, որ մարտական կարգադրության համաձայն բրիգադները պետք է ընդգրկվեին ամբողջական կազմով, սակայն մասնակցել են սահմանափակ ուժերով։

Նա մանրամասն ներկայացրեց, թե որտեղ էին տեղակայված իր բրիգադի ստորաբաժանումները և ում ենթակայության տակ էին գտնվում՝ ընդգծելով, որ հակահարվածի ժամանակ բրիգադի միայն մի մասն է եղել իր անմիջական ենթակայության տակ։ Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացության մեջ դա միտումնավոր է ձևակերպվել այնպես, իբր ամբողջ բրիգադը գործել է որպես մեկ միասնական ստորաբաժանում։

Օհանյանի պարզաբանմամբ՝

  • բրիգադի երկրորդ մոտոհրաձգային գումարտակի ականանետային մարտկոցն ուղարկվել էր Հարթերքի գումարտակին՝ որպես աջակցություն,
  • առաջին մոտոհրաձգային գումարտակը գտնվել է 10-րդ դիվիզիայի ենթակայության տակ՝ Մատաղիսի ուղղությամբ,
  • հրետանային դիվիզիոնը փոխանցվել էր Հադրութի դիվիզիայի հրամանատարի ենթակայությանը,
  • երրորդ մոտոհրաձգային գումարտակը պաշտպանություն է զբաղեցրել  Կարախանբեյլուի ուղղությամբ (խմբ.- 1 ՊՇ պատասխանատվությաբ գոտին)
  • հետախուզական վաշտը գործել է իններորդ պաշտպանական շրջանի կազմում,
  • հակատանկային մարտկոցը, որը, ըստ Օհանյանի, բրիգադի ամենահզոր և հեռահար միջոցներից էր, տրվել էր առաջին պաշտպանական շրջանին։

Նա հավելեց, որ այդ օրը իրեն ենթակա էին մնացել միայն երկրորդ մոտոհրաձգային գումարտակը, տանկային գումարտակը, հակաօդային պաշտպանության մարտկոցը, կապի վաշտը և ինժեներասակրավորային վաշտը։

Հակասություն մեղադրանքի և փորձագիտական եզրակացության միջև

Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հակասություն նկատեց մեղադրանքի օբյեկտիվ կողմի և փորձագիտական եզրակացության միջև։ Մասնավորապես, փորձագետները մի կետում նշել էին, որ 8-րդ բրիգադի հրամանատարի փոխարինվելուց՝ Օհանյանի վիրավորվելուց հետո, «որպես այդպիսին, բրիգադի ղեկավարում չի իրականացվել»։

Պաշտպանը հարցադրում կատարեց՝ եթե փորձագիտական եզրակացությունը հաստատում է, որ մինչև Օհանյանի վիրավորումը ամեն ինչ լավ է եղել և պայմանավորված էր նրա անձնական հեղինակությամբ, իսկ թերությունները ի հայտ են եկել վիրավորումից հետո, ապա ինչպե՞ս կարող է Օհանյանը մեղադրվել մինչև վիրավորումը կատարած գործողությունների համար։

«Այդ փորձագետին երբ կանչենք, պետք է պարզաբանի այդ հակասությունը»,- ասաց դատավոր Ժորա Չիչոյանը։

Տե՛ս նաև՝ «Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում

The post Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել․ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ

«Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի»։

Hetq

Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գարի Գալիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի մուտքի մոտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։ Նույն օրն էլ նա կալանավորվել էր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն […] The post Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը appeared first on CIVILNET.

CivilNet

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:

Hetq

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։  Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ  2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։   Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։ Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր,  որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են […] The post Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը» appeared first on CIVILNET.

CivilNet