Ավինյանը խիստ նկատողություն է արել քաղաքապետարանի պաշտոնյային և արձակուրդ ուղարկել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Հավելյալ մեկնաբանություններ կլինեն և հավելյալ որոշումներ կարող են կայացվել, եթե քրեական գործի հետ կապված հստակեցումներ լինեն»,- ասաց Կոստանյանը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն:
***
Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում էր արել քաղաքապետարանի տեսուչների կողմից մի կնոջ սխալ տուգանելու դեպքի վերաբերյալ՝ քննադատելով կառույցի աշխատանքը։ Գրառումից հետո, նրա խոսքով, իրեն գրել է Ավետիք Բաբայան անունով օգտատերը և «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով» սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել իր, ընտանիքի անդամների, գործընկերների ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։
Լրագրողը նշում է, որ պարզելով, որ իրեն սպառնացողը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է, այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի երկու այլ պաշտոնյաների, սակայն որևէ արձագանք չի եղել։ Երկու օր անց Կարապետյանը կապվել է Բաբայանի հետ, որը, ըստ լրագրողի, կրկին սպառնացել է՝ ասելով. «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։
Երկու շաբաթ անց, ինչպես նկարագրում է Կարապետյանը, աշխատավայրի մոտ դիմակավորված անձը հարձակվել և հարվածներ է հասցրել իրեն։ Լրագրողը համոզված է, որ հարձակումն ուղիղ կապ ունի նախորդող սպառնալիքների հետ։ Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ տրամադրելով իր մոտ եղած ապացույցները՝ ներառյալ սպառնալիքների փաստագրումները։
The post Ավինյանը խիստ նկատողություն է արել քաղաքապետարանի պաշտոնյային և արձակուրդ ուղարկել appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում «անփույթ վերաբերմունք դրսևորելու համար»։ Հետագայում Արզումանյանին նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պատերազմի ժամանակ «Արեգա» բարձունքից զորքերին նահանջի հրաման արձակելու համար։ The post Դատարանը փոխել է Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. նա տնային կալանքի տակ կլինի appeared first on CIVILNET.
Սպանություն Երևանում․ ՆԳՆ ոստիկանություն
Երևանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՅԴ-ն հրատապ ասուլիս է հրավիրել ապօրինի քրեական գործերի թեմայով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
ՀՅԴ-ն հրատապ ասուլիս է հրավիրել ապօրինի քրեական գործերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։
Ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը





