Լելե Թեփեի օպերացիայի գործով հրապարակվեց ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը

2020-ի պատերազմի ժամանակ ձախողված բանակային հակահարվածի (Լելե Թեփեի օպերացիա) գործով սեպտեմբերի 10-ի դատական դռնփակ նիստին դատախազը հրապարակեց ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը: Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը` առանց այլ մանրամասներ հայտնելու։ Այս գործով այսօր՝ չորրորդ նիստը, տևել է մոտ մեկ ժամ, և հաջորդը դռնբաց ռեժիմով է լինելու։
Անցած դռնփակ նիստին դատարանը հետազոտեց գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ՝ քարտեզներ, մարտական կարգադրություններ և այլն։
Լելե Թեփեի օպերացիայի գործով մեղադրյալի աթոռին են 2020-ին «Ցոր»-ի նախկին հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
***
Բանակային հակահարվածի գաղափարը պատկանում է Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին։ Ըստ այդ մտահղացման՝ անհրաժեշտ էր 2020-ի հոկտեմբերի 7-ին Արցախի հարավային ուղղությամբ ներթափանցած խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։
Ադրբեջանի զինված ուժերի սնուցման ճանապարհը անցնում էր 2016-ին կորցված Լելե Թեփե բարձունքի մոտով և Իրանի սահմանի երկայնքով ձգվելով՝ հասնում մինչև Հայաստանի սահման։ Հայկական ուժերի խնդիրն էր Քենդ Հորադիզից ելնել և փակել սնուցման այդ ճանապարհը՝ թիկունքում թողնելով Լելե Թեփեն։
Հակահարվածի գլխավոր ուժերը պաշտպանության բանակի պահեստային ստորաբաժանումներն էին՝ Իվանյանի տանկային և Ստեփանակերտի մոտոհրաձգային բրիգադները։ Տանկային բրիգադը պիտի փակեր սնուցման ճանապարհը՝ հաստատվելով նոր բնագծում, մոտոհրաձգային բրիգադը՝ «Ցոր»-ը, առաջինի թիկունքը ապահովելով, պիտի ոչնչացներ ներս թափանցած հակառակորդին։Ավելի մանրամասն՝ Անորակ յուղի և ոչ լիարժեք տեղազննման մասին. «Լելե Թեփեի օպերացիա»-ի գործով երկրորդ նիստը հոդվածում
The post Լելե Թեփեի օպերացիայի գործով հրապարակվեց ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար
Հայկ Ղազարյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։ «Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների»,- […] The post Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար appeared first on CIVILNET.
Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել․ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ
«Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի»։
Անասնաբույժներն ահազանգում են. ստերջացման մրցույթներում հաղթում են ոչ մասնագետները
Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաև մասնագիտացված անասնաբուժական կլինիկաների բժիշկներին:
Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գարի Գալիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի մուտքի մոտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։ Նույն օրն էլ նա կալանավորվել էր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն […] The post Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը appeared first on CIVILNET.
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:




