Կալանքի չարաշահումը կարող է վնասել արդարադատության նկատմամբ վստահությունը․ ՄԻՊ-ն արձագանքել է փաստաբանի կալանավորմանը

Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները և կալանքը։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։ Պաշտպանը նշվում է, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիրռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ:
Ուստի Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ:
«Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Այս համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:
The post Կալանքի չարաշահումը կարող է վնասել արդարադատության նկատմամբ վստահությունը․ ՄԻՊ-ն արձագանքել է փաստաբանի կալանավորմանը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը
Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար
Հայկ Ղազարյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։ «Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների»,- […] The post Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար appeared first on CIVILNET.
Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել․ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ
«Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի»։
Անասնաբույժներն ահազանգում են. ստերջացման մրցույթներում հաղթում են ոչ մասնագետները
Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաև մասնագիտացված անասնաբուժական կլինիկաների բժիշկներին:
Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գարի Գալիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի մուտքի մոտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։ Նույն օրն էլ նա կալանավորվել էր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն […] The post Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը appeared first on CIVILNET.
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:




