Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են․ արտաքին հետախուզության պետ

CivilNet

Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են։ Այս մասին հայտարարել է արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Նախորդ մի քանի ամիսների համեմատությամբ կարող ենք ասել այս պահին անվտանգային սպառնալիքները շատ ցածր են։ Շատ կարևոր է երկու բառը՝ «այս պահին», ժամանակի մեջ սպառնալիքների աճը և փոփոխությունները շատ արագ է տեղի ունենում, այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, քան, օրինակ՝ մի քանի ամիս առաջ, մի տարի առաջ և այլն։ Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»,- ասել է Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ չպետք է թերագնահատել ժողովրդավարության սպառնալիքները, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են։ Հարցին, թե որ պետություններն են Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիք ներկայացնում, Գրիգորյանը նշել է․ «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից, դրանք որպես կանոն շատ դեպքերում գալիս են համակցված, գալիս են առանձին-առանձին։ Ես կարող եմ վստահ պնդել, որ չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության կամ կառավարման կարգի նկատմամբ  սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից կամ մեկ պետությունից, և հասկացեք Հայաստանը բացառություն չէ»։

The post Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են․ արտաքին հետախուզության պետ appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլվել են չորս շինություն, զոհերի մասին տվյալներ չկան։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ըստ նախնական տվյալների՝ «փլվել են երեք բնակելի շենք և մեկ կառույց, որտեղ գործել է խանութ»։ «Զոհերի կամ փլատակների տակ գտնվող անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել։ Աշխատանքները տեղում շարունակվում են», – նշել է նախարարը: Տուժած մի շարք շրջաններում բնակիչները դուրս են եկել փողոց և դեռ չեն վերադարձել իրենց տները։ Առաջին ցնցումից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում՝ 3,5-ից 4,2 մագնիտուդով։ The post Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)

Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն

A1plus