Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և այնտեղ ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի հետևողական քայլերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
«Այս հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է լուծի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, ինչպես ամրագրված է նրա սահմանադրության մեջ», – նշել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևորելով «Թրամփի ուղին», նշել է, որ այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման գործում։ Բայրամովը, սակայն, այս համատեքստում կրկնել է նախագահ Իլհամ Ալիևի թեզը, թե TRIPP երթուղին ապահովելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջոցով։
The post Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն․ Բայրամով appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլվել են չորս շինություն, զոհերի մասին տվյալներ չկան։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ըստ նախնական տվյալների՝ «փլվել են երեք բնակելի շենք և մեկ կառույց, որտեղ գործել է խանութ»։ «Զոհերի կամ փլատակների տակ գտնվող անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել։ Աշխատանքները տեղում շարունակվում են», – նշել է նախարարը: Տուժած մի շարք շրջաններում բնակիչները դուրս են եկել փողոց և դեռ չեն վերադարձել իրենց տները։ Առաջին ցնցումից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում՝ 3,5-ից 4,2 մագնիտուդով։ The post Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել appeared first on CIVILNET.
Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված





