Ազատ է արձակվել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը
Ազատ է արձակվել «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որին Բաքվում ձերբակալել էին։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես նշվում է՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահների օգնականների մակարդակով։ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Յուրի Ուշակովն աշխատել է անմիջապես իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, իսկ որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայանալիք հանդիպման նախօրեին։
Իր հերթին, ռուսական կողմը ազատ է արձակել Ռուսաստանի տարածքում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան լրատվական գործակալությունում ձերբակալել էին յոթ մարդու, որոնց թվում էին գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:
The post Ազատ է արձակվել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլվել են չորս շինություն, զոհերի մասին տվյալներ չկան։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ըստ նախնական տվյալների՝ «փլվել են երեք բնակելի շենք և մեկ կառույց, որտեղ գործել է խանութ»։ «Զոհերի կամ փլատակների տակ գտնվող անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել։ Աշխատանքները տեղում շարունակվում են», – նշել է նախարարը: Տուժած մի շարք շրջաններում բնակիչները դուրս են եկել փողոց և դեռ չեն վերադարձել իրենց տները։ Առաջին ցնցումից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում՝ 3,5-ից 4,2 մագնիտուդով։ The post Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել appeared first on CIVILNET.
Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված





