ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները կթվայնացվի

Թվայնացվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները։ 2026-ի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։
Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025-ի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը։
Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։
Հոկտեմբերի 6-ից սկսած՝ դիմումատուները հնարավորություն կունենան․
- առցանց գրանցվել հարթակում,
- ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
- ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026-ի հունվարի 22-ը։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։
Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճեն։
Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։
Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։
The post ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները կթվայնացվի appeared first on CIVILNET.
Թեմատիկ
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը
Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլվել են չորս շինություն, զոհերի մասին տվյալներ չկան։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ըստ նախնական տվյալների՝ «փլվել են երեք բնակելի շենք և մեկ կառույց, որտեղ գործել է խանութ»։ «Զոհերի կամ փլատակների տակ գտնվող անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել։ Աշխատանքները տեղում շարունակվում են», – նշել է նախարարը: Տուժած մի շարք շրջաններում բնակիչները դուրս են եկել փողոց և դեռ չեն վերադարձել իրենց տները։ Առաջին ցնցումից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում՝ 3,5-ից 4,2 մագնիտուդով։ The post Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել appeared first on CIVILNET.
Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)
Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված





