Նյու Յորքում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

CivilNet
Նյու Յորքում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կառույցից հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների հիման վրա։

Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։

The post Նյու Յորքում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլվել են չորս շինություն, զոհերի մասին տվյալներ չկան։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ըստ նախնական տվյալների՝ «փլվել են երեք բնակելի շենք և մեկ կառույց, որտեղ գործել է խանութ»։ «Զոհերի կամ փլատակների տակ գտնվող անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել։ Աշխատանքները տեղում շարունակվում են», – նշել է նախարարը: Տուժած մի շարք շրջաններում բնակիչները դուրս են եկել փողոց և դեռ չեն վերադարձել իրենց տները։ Առաջին ցնցումից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում՝ 3,5-ից 4,2 մագնիտուդով։ The post Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն (տեսանյութ)

Կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա․ հայտարարություն

A1plus